Երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու համար գրանցման հայտը չի ներկայացվել

Լիա.

Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը չի ներկայացրել աշխատողի համար երեխայի խնամքի արձակուրդի գրանցման հայտը՝
1. Ի՞նչ տուգանք է սպասվում կազմակերպությանը։
2. Արդյո՞ք հիմա ներկայացնելու դեպքում աշխատողը կստանա բաց թողնված ամիսների երեխայի խնամքի նպաստը։
3. Հնարավո՞ր է առանց գրանցման հայտ ներկայացնելու ստանալ նպաստը։
4. Հետին թվով կարո՞ղ ենք հայտը ներկայացնել։

Պետական նպաստների մասին ՀՀ օրենքի հետևյալ մասի համաձայն՝
2. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝
1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.
2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:
Այսինքն՝ եթե 12 ամսվա ընթացքում ներկայացնենք հայտը, աշխատակիցը նպաստը կստանա բաց թողնված բոլոր ամիսների համար, ճի՞շտ եմ հասկացել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Անհատական հաշվի բացման հայտը, անհատական հաշվետվությունը, ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալները սահմանված կարգով և ժամկետում չներկայացնելը կամ սխալ կամ կեղծ տվյալներով ներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Տուգանք՝ 20 000 դրամի չափով:
2. Եթե ներկայացնեք գրանցման հայտի փոփոխությունները: Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ:
3. Բնականաբար ոչ, պատասխանը տվել եմ 2-րդ պատասխանով:
4. Անպայման ներկայացրեք հայտը, դա նաև ստաժի տվյալ է:
5. Ենթադրում եմ, որ կստանա բաց թողնված բոլոր ամիսների համար նպաստը, սակայն տարածքային կենտրոնը հնարավոր է նաև խնամքի նպաստում գտնվելու հրամանն էլ ուզի: Նաև եկամտայինի հաշվարկներն էլ պետք է ճշտեք: