Երեխայի խնամքի արձակուրդի ձևակերպման վերաբերյալ

Հասմիկ.

Բարև Ձեզ: Մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդի հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք՝ ֆիզ. արձակուրդի 140-րդ օրը վերջանալուց անմիջապես հետո, թե՞ մեկ օր առաջ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Լավ կլինի ներկայացնեք 1 օր առաջ, չմոռանաք, որ ամսական 3 000 դրամ սոց. վճար եք կատարելու գործատուի հաշվին՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը:

Մարինե

Ֆիզ. արձակուրդում գտնվողը պե՞տք է վճարի այդ 3 000 դրամ սոց. վճարը, թե գործատուն։

Gevs

Մեկ օր առաջ, և յուրաքանչյուր ամիս 3 000 դրամ պետք է փոխանցվի սոց. գործատուի հաշվին:

Maya

Հրամանը պետք է ձևակերպել առնվազն մեկ օր առաջ։

Nerses

Վերջանալուց անմիջապես հետո կամ մեկ օր առաջ` երկու դեպքում էլ խախտում չի համարվի:

Karine

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի հայտը, ինչպես նաև դիմումի հիման վրա հրամանը ներկայացրեք մեկ օր առաջ։

Alla

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ
Հոդված 10. Տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները գործատուների կողմից ներկայացվելը

4․ Վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը։

Anushik

Համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի․ Անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ: