Երեխայի խնամքի արձակուրդ

Արմեն.

Ինչպե՞ս հաշվարկել հղիության նպաստը, եթե աշխատակցուհին գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, այսինքն ֆիզից ֆիզ է գնում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ելենա

Այս դեպքում մինիմալ աշխատավարձից 30000 դրամից:
1.30000/30.4=986.84
2.986.84*140=138 158 դրամ:

Մարինա

Ձեր հարցի պատասխանը կարող եք գտնել ՀՀ օրենքի 13-րդ և 22-րդ հոդվածները ընթերցելով: Աշխատավարձի չափը վերցնում եք 30000 դրամը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը:

Արմեն

Բայց եթե հղիությունը բարդ է, 140 օրվա տեղը քանի՞ օր է ընդունվում որպես հղիության նպաստ՝ (30000*140)/30.4:

Մարինա

Բարդ հղիության դեպքում հաշվարկը հետևյալն է`
1. 30000/30.4=986,8
2. 986,8*155=152960.5
համաձայն Ժամանակավորապես անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի:

Նաիրա

Հարգելի Արմեն բարդ ծննդաբերության դեպքում 155 օր է,140 օրվա համար անաշխատունակության թերթիկը տրվում է ծննդաբերությունից 70 օր առաջ,իսկ մնացած 15 օրվա համար անաշխատունակության թերթիկը տրվում է ծննդաբերությունից հետո,երբ պարզվում է,որ բարդ ծննդաբերություն է եղել, օրինակ կեսարյան հատում:Այդ դեպքում հաշվարկը առանձին է կատարվում 30000/30,4*15=14802:

Արթուր

Հարգելի Մարինա,
Ձեր հարցի պատասխանը կարող եք գտնել ՀՀ օրենքի 13-րդ և 22-րդ հոդվածները ընթերցելով: Աշխատավարձի չափը վերցնում եք 30000 դրամը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը:
Ձեր պատասխանից ունեմ հարց.
Ո՞ր օրենքի մասին է խոսքը, կարո՞ղ եք arlis-ում տեղը ասել և մենք էլ կարդանք:

Իսկ ինչ կասեիք այս օրենքի մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 13.
Ապահովագրական նպաստի տրամադրումը չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողներին

Կարդացեք, խնդրեմ, և գրեք ձեր կարծիքը:
Նախապես շնորհակալություն:

Նաիրա

Հարգելի Արթուր համաձայն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքի 13-րդ հոդվածի առաջին պարբերության Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ապահովագրական նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի:
Իսկ 22-րդ հոդվածում էլ գրված է այդ նպաստի հաշվարկման կարգը. Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա վարձու աշխատողի ապահովագրական նպաստը հաշվարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից (30000 դրամ):
Մաինան ճիշտ է գրել:

Արմեն

Բոլորիցդ շնորհակալություն պատասխանի համար:

Ելենա

Հարգելի Նաիրա իսկ աշխատակիցը վերադառնում է աշխատանքի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից եւ 3 լրիվ ամիսները չլրացած կրկին պետք է ձեւակերպել դեկրետային ապա ինչպես ենք միջինը ստանում? Պետք է արդյոք ետ գնալ մինչեւ առաջին դեկրետայինի ժամանակահատվածը?

Նաիրա

Հարգելի Ելենա ըստ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Օ Ր Ե Ն Ք Ի 22-րդ հոդվածի`
Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 oրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (oրերի) համար հաշվարկված եկամտից:

Ելենա

Շատ շնորակալ եմ Նաիրա…
Մի հարց էլ ունեմ: Ես գնում եմ դեկրետային արձակուրե: Բյուլետենս կստանամ երեւի թե 16.07.10-ից 140 օր: Սակայն ինձ մոտ լինելու է բարդ ծննդաբերություն: մնացած 15 օրվա բյուլետենս որ ամսաթվով պետ է ներկայացնեմ գործատուին? 140 օրը լրանալու հաջորդ օրով?

Նաիրա

Ելենա ջան իմ պրակտիկայում մեր աշխատողներին տվել են ծննդաբերությունից հետո,պարտադիր չի 140 օրը լրանա նոր հաշվարկես,հենց կվերցնես 15 օրվա բուլետենը բեր հաշվապահություն թող հաշվարկեն:
Քեզ բարի ազատում….

Աննա

Աշխատողը 2012 թվականից գտնվում է ֆիզ արձակուրդում, 2012 թվականի օգոստոս ամսից գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: 2013 թվականի մայիս ամսին ներկայացրել է 2-րդ ֆիզի բյուլետին: Խնդրում եմ ասեք` վճարումը կատարելուց աշխատողի միջին աշխատավարձին պե՞տք է ավելացնել սոց հատկացման գումարը, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:

Կիմա

Բարև ձեզ։ Մի հարց եմ ուզում տալ՝ ես աշխատում եմ 2016թ. մարտի 1-ից, ստանում եմ հիմա 75000 դրամ, առաջի բալիկիս ունեցել եմ 2018թ. 55000 դրամ աշխատավարձով եմ գնացել բյուլետեն։ Հիմա երկրորդ բալիկս պետք է ծնվի՝ կեսարյան հատմամբ, ինչպես որ 1-ին բալիկս։ Ինձ տեղեկացրին, որ եթե կեսարյան հատում է բյուլետենը բարձր է հաշվվում՝ ի օգուտ մայրիկի, կա՞ նման բան։ Նախապես մերսի։