Եկամտային հարկ շուկայից ձեռքբերումների դեպքում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ԱՁ է բացվել հանրային սննդի, մարզում է, ներկայացվել է միկրոյի հայտարարություն։ Կասե՞ք՝ բացի աշխատողների 189 ձևից ի՞նչ հաշվետվություններ կան հանձնելու։ ՀԴՄ-ն POS ծառայությունով է։ Եվ կասե՞ք՝ երբ սննդամթերք ենք գնում, պարտադի՞ր պետք է հաշիվ գրեն, և եթե փաստաթղթով ձեռք չբերենք, ապրանքը պետք է 20 % եկամտային հարկ վճարե՞նք։ Երբվանից է գործում այդ օրենքը։ Խնդրում եմ օրենքի հղում տալ։ Նախապես շաաատ շնորհակալ եմ, հարգելիներս։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

վաղուց է գործում այդ օրենքը։
հօ հ.150
13. Եթե հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով առկա չեն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր, ապա այդ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված չափով եկամտային հարկ չի հաշվարկվում, եթե Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերի բացակայության պայմաններում վճարվող եկամուտների մասով առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված՝ վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր, որտեղ նշված են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը:
Օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտների՝ Օրենսգրքի համապատասխանաբար 116-րդ հոդվածով և 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափերը գերազանցող գումարների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափով և ներառվում է հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում, իսկ հարկային գործակալի լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) դեպքում՝ լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) օրը ներառող ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում:

Գայանե

Շնորհակալ եմ Տիգրան ջան արձագանքելու համար․․․այսինքն ըստ 55 -րդ կետի 2-րդ մասի կետերի,եթե մենք ունենք հդմ ուրեմ 20 %-ի հարց էլ չի առաջանա չէ՞․․․

Tigran

ՀԴմ գնորդի հվհհ-ով,չի վերաբերում, այլ միակողմանի գնման ակտերով գնումներին,

Գայանե

Շնորհակալ եմ շաատ

Գայանե

Տիգրան ջան, իսկ ԱԱՀ-ով գործող սուպերմարկետը կարո?ղ է միկրոյով գործող այդ հանրային սննդի ԱՁ-ին հաշիվ գրի, ասենք ամսվա վերջ ամբողջ ամսվա գնումները մեկ հաշվով գրի:

Tigran

այո, կամ 10 օրը մեկ

Գայանե

Շնորհակալ եմ