Գրիգոր․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը նախորդ տարիներին ունի ձեռքբերումներ միակողմանի գնման ակտով (առհաշիվ մինչև 300 000 դրամ փոխանցվել է գործադիր տնօրենի հաշվարկային հաշվին, ով էլ ձեռք բերված ապրանքները ներկայացրել է միակողմանի գնման ակտով՝ այսինքն ձևակերպել է շուկայից) և 01․01․2025թ, դրությամբ ունենք մնացորդներ ինչպես միակողմանի գնման ակտով ձեռքներումներից, այնպես է հարկային հաշվով դուրս գրված ձեռքբերումներից։
Հարցս հետևյալն է՝ գույքագրման արդյունքները պե՞տք է արդյոք մինչև փետրվարի 1-ը ներկայացնել ՊԵԿ, եթե այո՝ ինչպես, և նախորդ տարիների ձեռքբերումների մասով այս տարի 20% եկամտային հարկ վճարելու՞ ենք արդյոք։ Իմ կարծիքով չպետք է վճարենք, սակայն արդեն մի քանի հաշվապահներից լսել եմ, որ այդ նախորդ մնացորդները եթե ձեռք են բերված միակողմանի գնման ակտով, այս տարի վճարելու ենք 20 % եկամտային հարկը։ Ես հարկային փոփոխություններում այդ մասին չկարողացա գտնել որևէ բան։ Խնդրում եմ, եթե այդպես է, օրենքի հղում ուղարկեք։ Շնորհակալություն։
Կարծում եմ՝ պետք է կարողանաք հիմնավորել, որ ձեռքբերումները վերաբերում են նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին։ Դրա համար գույքագրում կազմակերպելը առաջին հերթին կարևոր է Ձեզ համար։
գույքագրման արդյունքները պետք է արդյոք մինչև փետրվարի 1-ը ունենալ եթե 24 մլն ու ավելի է շրջանառությունը,
ձեռքբերումների մասով 20% եկամտային հարկ վճարելու դրույթը եղել է, հ.150 ը կարդացեք,