Նարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ օգնել ինձ՝ ԱՁ որպես հարկատու հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Սեպտեմբեր ամսին ընդունել եմ աշխատող ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով: Հոկտեմբեր ամսին ներկայացրել եմ եկամտային հարկի հաշվետվություն, նշել եմ աշխատավարձ 44 000 դրամի չափով, եկամտային հարկը կազմել է 10 120 դրամ: Գանձումը միասնական հաշվից հենց այդքան էլ կատարվել է: Ինչքանով ես տեղյակ եմ, միկրոձեռնարկատերը վճարում է յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար 5000 դրամ եկամտային հարկ:
Կարող եք ասել՝ ի՞նչ կարող եմ անել այս պարագայում:
Նախապես շնորհակալ եմ:
Դուք պետք է նշեք հայտում, որ միկրոյով եք հարկվում, վերևի մասում նայեք կտեսնեք:
Կապ հաստատեք ՊԵԿ, 060-544444: Հնարավոր է տեխնիկական սխալ: Նման խնդիրներ առաջացել են: Հաշվեվտվության վերևի մասում կա հստակեցում միկրոյի հետ կապված: Միգուցե դա է խնդիրը:
Ներկայացրեք սեպտեմբերի հաշվով, ներկայացրեք ճշտված հաշվետվություն:
189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ձևում չափման միավորից հետո գտնվող համարվում եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ պտիչկան է անհրաժեշտ դնել:
Եթե ճշտեք հաշվետվությունը, միասնական հաշվին կվերադարձվի Ձեր գումարը:
Ներկայացրեք ճշտված հաշվետվություն, վերևի տողում նշում կա միկրոյի համար, դա նշեք և հաշվարկվում է 5 000 ական ամեն աշխատողի համար:
189 Ձևը եկամտային հարկի հաշվետվությունը լրացնելիս վերևի մասում կա տեղ նշեք, որ դուք հանդիսանում եք միկրո և այդ դեպքում հարկի չափը պիտի լինի 5 000 դրամ: