Ռոման․
Բարև ձեզ։ Եթե շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ապրանքները ձեռք է բերել առանց փաստաթղթի և տարեվերջին ունի ապրանքային մնացորդ, այդ դեպքում կարո՞ղ է արդյոք մնացորդի նկատմամբ կիրառվել եկամտային հարկ։
Շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ռոման․
Բարև ձեզ։ Եթե շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ապրանքները ձեռք է բերել առանց փաստաթղթի և տարեվերջին ունի ապրանքային մնացորդ, այդ դեպքում կարո՞ղ է արդյոք մնացորդի նկատմամբ կիրառվել եկամտային հարկ։
Շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
այո կարող է, նայեք ՀՕ հ.150 մաս 13
Շնորհակալություն
Ապրանքների ձեռքբերումը տեղի է ունեցել 2024թ-ին։ Վարվել է հաշվապահական հաշվառում, արդյունքում ձևավորվել է ապրանքային մնացորդ, իսկ օրենքը ուժի մեջ է մտնում 2025թ-ից հետո ձեռքբերումներին։ Այս հարցի հետ կապված հստակ պարզաբանում չգտա։
2024թ-ի օրենսդրության համաձայն տվյալ գործարքից հարկային գործակալի պարտականություններից շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը եղել է ազատված, ինչպես է 2025թ-ից գործող օրենքը կիրառվելու նախորդ ժամանակաշրջանում տեղի ունեցածից վրա։
տենց հստակ չեմ կարող ասել,գործնեությունն էլ կապ ունի.առևտուր թե արտադրություն, ինչ գործնեություն է ձերը, նայեք ՀՕ փոփոխությունների անցումային դրույթները 12.06.24-ի ու 25.10.23-ի, մնացորդների հետ կապված դրույթները դրանցում են գրված,
Առևտուր
լավ, դե նայեք 12.06.24 հօ-285-ի ու 25.10.23 հօ-340-ի, մնացորդների հետ կապված դրույթները
Շնորհակալություն
Որպեսզի կարողանաք հարկային մարմիններին ապացուցել, որ ունեցել եք որոշակի մեծությամբ ապրանքային մնացորդ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը, ապա առ 01.01.25թ-ի դրությամբ կազմեք ապրանքների մնացորդների ցուցակը, համաձայն 27.07.2017թ-ին ընդունված 242-ն հրամանում ներկայաացված ապրանքների մնացորդների հաշվառման ձևի : Այդ դեպքում կարծում եմ խնդիր չեք ունենա: