Եկամտային հարկի հաշվարկ

Վարդուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասել` արդյո՞ք միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ-ն ներկայացնում է տարեկան հաշվարկ եկամտային հարկի և սոց. վճարի գծով, եթե ունի աշխատող: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող եմ եկամտային հարկի դաշտը ճիշտ լրացնել, որովհետև ծրագիրը լրացնում է ավտոմատ և սխալ է հաշվարկում։
Կանխավ շնրոհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Տարեկան ոչ մի ձև չունեք հանձնելու:

Tigran

Միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ-ն, եթե ունի աշխատող` չի ներկայացնում տարեկան հաշվարկ եկամտային հարկի և սոց. վճարի գծով, այլ ամսական եկամտայինի հաշվարկ է ներկայացնում: Եթե ծրագիրը լրացնում է ավտոմատ և սխալ է հաշվարկում, ապա խմբագրում կատաեք:

Ռուզանննա

Միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ-ն ներկայացնում է իրացման շրջանառության վերաբերյալ տարեկան հաշվարկ, իսկ  եկամտային հարկի և սոց. վճարի գծով ներկայացվում է ամսեկան հաշվարկ աշխատողների մասով:

Ալլա

Եկամտայինի տարեկան հաշվարկ կա միայն 163. ՀԱՇՎԱՐԿ Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան, բայց դա չի վերաբերվում միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ

Վարդուհի

Շնրոհակալ եմ շատ։

Karine

Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն տարեկան եկամտահարկի հաշվետվություն չունի աշխատողների պահով։