Anushik.
Ո՞ր գնման դեպքում է փոխանցվում եկամտահարկի 11 տոկոս: Եթե ՍՊԸ-ն խանութից գնել է ապրանք, որի դիմաց տվել են միայն ՀԴՄ կտրոն, ՍՊԸ-ն պիտի փոխանցի՞ ՀԴՄ-ի գումարից 11 տոկոս եկամտահարկ: Եթե կտորնի հետ տրամադրեին նաև հաշվարկային փաստաթուղթ, այդ դեպքում պե՞տք չի փոխանցել եկամտահարկ:
Եկամտահարկի մասին օրենքի 21-րդ հոդվածի համաձայն կազմակերպությունները, ԱՁ-ները և նոտարները ազատվում են եկամտահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, եթե կատարված ձեռքբերումները հիմնավորվել են ՀԴՄ կտրոններով և կրճատ հաշիվ ապրանքագրերով:
Այստեղից եզրակացություն` 11տոկոս եկամտահարկ վճարվում է միայն այն դեպքում, երբ կազմակերպությունների, ԱՁ-ների և նոտարների գնումները ոչ մի փաստաթղթով չեն հիմնավորվել:
ՀԴՄ կտրոնով ապրանքի ձեռք բերման դեպում 11 տոկոս եկամտահարկ չի պահվում: Եկամտահարկ պահվում է չհիմնավորված գնման դեպքում, օրինակ` շուկայից ձեռք բերման ժամանակ, երբ գրում եք միակողմանի գնմակ ակտ, որի գումարը չպետք է գերազանցի 300 000 դրամը, այդ թվում 11 տոկոսը:
Անուշիկ ջան, երևի սկսնակ եք, գրեք, հարցերի համար գրեք vtorosyan շնիկ pochta.ru
Համաձայն եմ, միանշանակ 11 % չի պահվում: Դուք կարող եք ՀԴՄ կտրոնին կից գնման ակտ պատրաստել, Ձեր իսկ գնած ապրանքների համար: