KARA.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. հղիության և ծննդաբերության նպաստից պահվող եկամտահարկը եկամտահարկի հաշվետվության մեջ ո՞ր տողում պետք է գրել, եթե ըստ ամիսների հաշվարկված գումարը մինչև 116000 է, ամբողջ գումարը 432900 դրամ է, եկամտահարկը 25870 դրամ:
Բարև, հարգելի Կառա: Դուք հաշվետվություն ներկայացնելիս եկամտահարկ ցույց չեք տալու, քանի որ հղիության և ծննդաբերության նպաստից եկամտահարկ չի պահվում:
Հարգելի Նառա, հղիության և ծննդաբերության նպաստից պահվում է եկամտահարկ, այդ հարցը բազմիցս քննարկվել է կայքում:
Հարգելի Կառա, իմ կարծիքով կարող եք այդ գումարները գրել “այլ եկամուտներ” տողում: