Եկամտահարկի կանխավճարներ

Կարեն.

Հարգելի կոլեգաներ,
“Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկատուն պարտավոր է կատարել եկամտահարկերի կանխավճարներ` սույն հոդվածով սահմանված կարգով:
Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով…”
Հարցը հետևյալն է` նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարը եկամուտների տարեկան հաշվարկում բաժին V-ի 57, թե 60 տողն է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

Բարև ձեզ, Կարեն։ ՏՀՏ-ն, իհարկե, որպես փաստացի գումար կվերցնի 60 տողում նշվածը։

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Բարև Ձեզ,Կարեն և Ալբերտ,ճիշտը` 57-րդ տողի գումարն է,փաստացի եկամտահարկի գումարը,իսկ 60-րդ տողի գումարը ,դա նվազագույն եկամտահարկի գումարն է,որի մի մասը (տող 60-57)ավանսային է,որը կարելի է օգտագործել գալիք տարիների եկամտանարկի հաշվարկի(վճարումների)ժ-կ;Եթե չեմ սխալվում, ՏՀՏ-ում եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարի չափը հաշվարկում է համակարգիչը:

Albert

:)Բարև Ձեզ, Թեմուր։ Նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը նշվում է առանձին՝ 59-րդ տողում։

Կարեն

Հարգելի Ալբերտ և Թեմուր, շնորհակալություն պատասխանների համար: Երևի համաձայնվեմ Թեմուրի հետ, քանի որ եկամտահարկի մասին օրենքի 29-1 հոդվածի 5-րդ կետում գրված է.”Նվազագույն եկամտահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների եկամտահարկից”: Այստեղից ինձ մոտ մեկ այլ հարց է ծագում` իսկ կարելի՞ է արդյոք չկատարել կանխավճարների/նվազագույն եկամտահարկի մուծումներ այդ գերավճարների հաշվին:

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Չի կարելի,այն միայն կարելի է հաշվանցել միայն,գալիք`այն տարիների կտրվածքով,երբ տարեկան հարկվող եկամուտից եկամտահարկը ավելի մեծ կլինի տվյալ տարվա նվազագույն եկամտահարկի տարեկան գումարից:

Albert

Բարև Ձեզ, Կարեն։Կարողեք ասել, ինչ կապ ունի Ձեր կողմից նշված 60-րդ տողը, եկամտահարկի 29.1 հոդվածի 5-րդ կետի հետ։

Albert

Կարեն, նորից, բարև Ձեզ։ Հարգելիս, Ձեր վերջին պատասխանում նշված տրամաբանական եզրակացության հետ համաձայն եմ։ Սակայն, չէ որ, եթե առաջնորդվենք Ձեր կատարած եզրակացություններով, ապա, նորից, որպես եկամտահարկի փաստացի գումար կստացվի 60 տողում նշվող թիվը։ Եվ ուզում եմ ավելացնել, որ այդ տարբերակը, երբ որ 59>58, դա մասնավոր դեպք է։ Մնացած բոլոր, հնարավոր տարբերակներում, նույնպես, որպես վերջնական եկամտահարկի փաստացի գումար կստացվի 60 տողում նշվող թիվը։
Իսկ Թեմուրի վերջին պատասխանի հետ տվյալ հարցի վերաբերյալ համաձայնեմ, 29.1 հոդվածում օգտագործվումա եկամտահարկ բառը և ոչ մի բառ չկա նվազագույն եկամտահարկի գումարից հաշվանցելու վերաբերյալ։ ՏՀՏ-ն, ուղղակի, թույլ չի տա տվյալ հոդվածից ծագող երկիմաստությունը օգտահործել Ձեր, հարկատուի, օգտին, չնայած նրան, որ գոյություն ունի Հարկերի Մասին ՀՀ Օրենքի 2-րդ հոդվածը։