Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողն աշխատանքից ազատվել է հուլիս ամսին, բայց նրա վերջնահաշվարկը չի հաշվվել, որ հուլիս ամսվա մեջ, ոչ էլ օգոստոս, այս պարագայում ինչպե՞ս կարելի է վարվել:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողն աշխատանքից ազատվել է հուլիս ամսին, բայց նրա վերջնահաշվարկը չի հաշվվել, որ հուլիս ամսվա մեջ, ոչ էլ օգոստոս, այս պարագայում ինչպե՞ս կարելի է վարվել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կարծում եմ հիմա գոնե այն կատարել է պետք, եթե պետք է անգամ եկամտայինի ճշտված հաշվարկն էլ ներկայացրեք:
Պետք է անպայման կատարել և ճշտել եկամտայինի հաշվարկը , իսկ վճարումը կարող եք հրամանով նշել ավելի ուշ ժամկետ։
ԱՕ Հոդված 130.Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը։
Երբ որ հայտնաբերել եք, պարտավոր եք հաշվարկել, ուշացրած օրերի համար էլ տույժ՝ 0.15%-ի չափով և վճարել: Եկամտային հարկի հաշվետվությունն էլ ճշտել
Բարև Ձեզ։ Խնդրում եմ 0,15%_ի չափով վճարելու հոդվածը ։
Վերջնահաշվարկ պարտադիր պետք է հաշվեք և եկամտայինի ճշտված հաշվետվություն ներկայացրեք։