Գեղամ․
Ողջույն։
Եթե ես 7 ամիս եմ աշխատել և ունեմ 20 օր վճարվող արձակուրդային օրեր, որքա՞ն պետք է վճարվի պայմանագրի լուծարումից հետո։ Եվ եթե սխալ է փոխանցվում, որտե՞ղ դիմել իրավունքների ոտնահարման համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գեղամ․
Ողջույն։
Եթե ես 7 ամիս եմ աշխատել և ունեմ 20 օր վճարվող արձակուրդային օրեր, որքա՞ն պետք է վճարվի պայմանագրի լուծարումից հետո։ Եվ եթե սխալ է փոխանցվում, որտե՞ղ դիմել իրավունքների ոտնահարման համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Աշխատանքային օրենսգրքի հոդված 170.
1. Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:
2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Իրավունքների ոտնահարման համար կարող եք դիմել կամ ՄԻՊ, կամ դատարան: Իսկ ի՞նչ ոլորտում եք աշխատել, դա էլ հետաքրքիր է, հասկանալու համար հարցերը լրիվությամբ Աշխատանքային օրենսգրքի տիրույթում են միայն:
Հարգելի Գեղամ, նշեք Ձեր աշխատավարձի չափը հաշվարկը կատարելու համար։