Ելենա.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Եթե մարդը աշխատում է 2 կազմակերպությունում միաժամանակ՝ հիմնական և համատեղությամբ, նախածննդյան և հետծննդյան արձակուրդը ստանում է միայն հիմնակա՞ն աշխատավայրից, թե՞ 2 տեղից էլ: Իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը` 18 000 դրամը (այս գումարը փոփոխվե՞լ է 2010թ.-ի համար), կստանա կրկնակի՞, երբ 2 տեղից էլ միաժամանակ դուրս գա:
Սպասում եմ ձեր հուշումներին…
Հարգելի Ելենա, 18 000 դրամ նպաստը այս տարի չի փոխվելու, դա տեղյակ եմ փարոսից, իսկ առաջին հարցը, թերևս համոզված չեմ, բայց կարծում եմ, որ հիմնականից պետք է ստանա:
Հարգելի Ելենա, անկախ նրանից, թե աշխատողը քանի տեղ է աշխատում նա իրավունք ունի անաշխատունակության նպաստից օգտվելու յուրաքանչյուր աշխատավայրից՝ համաձայն «ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» օրենքի 5-րդ կետի վերջին պարբերության, այսինքն՝ աշխատողը իրավունք ունի ստանալ նախածննդյան և հետծննդյան արձակուրդը 2 աշխատավայրերից միաժամանակ: Համաձայն սույն օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետի՝ համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ապահովագրական նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և տարածքային բաժնի (բաժինների) համար` հիմնական աշխատավայրի գործատուի հաշվապահության կողմից կնքված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, այսինքն՝ եթե աշխատողը ներկայացնում է բյուլետենը հիմնական աշխատավայր, այդ դեպքում հիմնական աշխատավայրի հաշվապահությունը վերցնում է բյուլետենի բնօրինակը, պատճենում է բյուլետենը, վրան դնում է իր կազմակերպության կնիքը ու տալիս աշխատողին, որպեսզի նա այդ լուսապատճենած և կնքած բյուլետենը տանի այն աշխատավայր, որտեղ աշխատում է համատեղությամբ:
Ելենա ջան, ավելացնեմ նաև, որ 18 000 դրամ նպաստը աշխատողը ստանում է պետությունից, և այն տրվում է աշխատողին իր տարածքային սոցապից, այսինքն՝ նա կրկնակի չի ստանալու այդ գումարը՝ համաձայն նպաստների մասին օրենքի: Բայց նախածննդյան և հետծննդյան արձակուրդի գումարը կստանա երկու աշխատավայրերից, քանի որ ժամանակավոր անաշխատունակության բոլոր դեպքերի համար գործատուն վարձու աշխատողներին ապահովագրական նպաստը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների հաշվին:
Ելենա ջան, քանի տեղ որ աշխատում է, այդքան տեղից էլ ստանում է: Բյուլետենի լուսապատճենը հիմնական գործատուն կնքում է, որը հիմք է հանդիսանում մյուս գործատուների համար նպաստը հաշվարկելու և վճարելու:
Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ 🙂 Դուք ինձ շաաաատ շաաաատ օգնեցիք:
Խնդրում եմ պատասխանել այս հարցի հետ կապված մեկ այլ հարցի: Եթե քաղաքացին հիմնական աշխատավայրում գտնվում է չվճարվող արձակուրդում երեխայի ծնունդից հետո և միևնույն ժամանակ կնքում է քաղաքացիաիրավական պայմանագիր ծառայություն մատուցելու մասին, այսինքն՝ կնքում է ոչ թե աշխատանքային պայմանագիր, այլ քաղաքացիաիրավական, այդ դեպքում ամսական 18 000 դրամը վճարվու՞մ է, թե՞ ոչ:
Նախօրոք շնորհակալություն պատասխանի համար:
Բյուլետենի հաշվարկման համար մեկ տարվա եկամուտը հաշվարկելիս (մեկ տարվա ընթացքում ունեցել եմ արձակուրդ, բյուլետեն մի քանի անգամ և աշխատավարձի վճարում ոչ լրիվ օրերի քանակով) բյուլետենների մեկական օրերը չեն վճարվել: Խնդրում եմ ասել` հիմա բյուլետենի հաշվարկման ժամանակ հաշվարկի մեջ արձակուրդի և բյուլետենի ամիսները մտնու՞մ են, թե՞ ոչ: Ինչու՞ բյուլետենի թերթիկի մեջ չի նշվում, որ պետք է մեկ օրը հանվի: Շնորհակալություն: