Սուրեն.
Բարև Ձեզ։ Ունեմ նման իրավիճակ․ կազմակերպության տնօրենը հանդիսանում է հողի սեփականատեր, բայց նախատեսում է այդ հողի վրա կառուցել պահեստ, որը արդեն պետք է ձևակերպվի ֆիրմայի անունով։ Հարց 1՝ արդյո՞ք ֆիրման կարող է հողի վարձակալության պայմանագիր կնքնել տնօրենի հետ ու վարձակալել այն։ Հարց 2՝ եթե շինարարության մասով ապրանքի ու ծառայության հաշիվներ ստանանք, դա մաքուր ծա՞խս է ֆիրմայի համար, թե՞ ոչ։ Հարց 3՝ հողը ես բալանսում որպես ՀՄ եմ նստացնում ու կառուցապատումը ավարտելուց հետո վերագնահատում եմ ու նստացնում որպես շենք, թե՞ ուրիշ ընթացակարգ կա։ Հարց 4՝ արժե՞ միանգամից հողը վերագրանցել ֆիրմայի անունով ու սկսել կառուցապատումը, թե՞ վարձակալեմ տիրոջից։ Շնորհակալ եմ։
Հարց 1.Այո, ֆիրման կարող է հողի վարձակալության պայմանագիր կնքնել տնօրենի հետ ու վարձակալել այն..
Հարց 2.եթե շինարարությունը ֆիրման է կատարում ապրանքի ու ծառայության հաշիվները դա ֆիրմային է վերաբերվում։
Հարց 3. հողը չեք կարող բալանսում որպես ՀՄ նստացնել
Հարց 4. Դա դուք պետք է որոշեք,ես կասեի արժի:
հողի վրա պահեստ կառուցելու համար, հնարավոր է որ հողի կատեգորիան փոխելու հարց լինի, որ կարողանաք կառուցապատում իրականացնել։
Հարց 1՝ արդյո՞ք ֆիրման կարող է հողի վարձակալության պայմանագիր կնքնել տնօրենի հետ ու վարձակալել այն։ այո կարող է,
Հարց 2՝ եթե շինարարության մասով ապրանքի ու ծառայության հաշիվներ ստանանք, դա մաքուր ծա՞խս է ֆիրմայի համար, թե՞ ոչ։ այո ծախս է, ինչպես շինարարության փաստաթղթավորումն է պահանջում,
Հարց 3՝ հողը ես բալանսում որպես ՀՄ եմ նստացնում ու կառուցապատումը ավարտելուց հետո վերագնահատում եմ ու նստացնում որպես շենք, թե՞ ուրիշ ընթացակարգ կա։ հողը ՀՄ է,սակայն ում է պատկանում դա կարևոր է, եթե ֆիրմայինը չի ուրեմն մուտք անել չեք կարող, կառուցապատումը կվերջացնեն նոր կձևակերպեք,եթե սեփականության իրավունքով այն ներդրում ձևակերպվի ֆիրմային,
Հարց 4՝ արժե՞ միանգամից հողը վերագրանցել ֆիրմայի անունով ու սկսել կառուցապատումը, թե՞ վարձակալեմ տիրոջից։ կարող է չկարողանաք,հողի կատեգորիան փոխելու հարցի պատճառով,
Իսկ անհատույց վարձակալության պայմանագիր կարող եմ կապել սեփականատիրոջ հետ։ Ինչ ռիսկեր կան, եթե նման պայմանագիր կապեմ։