Եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն

Արմեն․

Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն վարձատրության դիմաց, իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չի ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում տվյալ գործարքը հարկվում է ԱԱՀ-ով, և այդ մասով պե՞տք է դուրս գրել հարկային հաշիվ։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ձեր դեպքում տվյալ գործարքը չի հարկվում ԱԱՀ-ով, և այդ մասով պետք չէ դուրս գրել հարկային հաշիվ, այլ պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր՝ հաշվարկային փաստաթուղթ, քանի որ 59-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝

Ոչ առևտրային կազմակերպությունները մինչև Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելը Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում, այդ գործարքներից Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում:

Արա

Անշուշտ այն հարկվում է ԱԱՀ-ով, դրա համար պետք է դուրս գրել հարկային հաշիվ: