Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցով:
Եթե կազմակերպությունը փաստացի գործունեություն չի ծավալում, ապրիլի 16-ին աշխատանքից ազատվել է տնօրենը, սակայն ՀՏ գործունեության դադարեցման մասին հայտարարություն չի ներկայացվել, և այժմ պետք է ներկայացվեն II եռամսյակի հաշվետվությունները, կարո՞ղ է արդյոք հիմնադիրը ստորագրել հաշվետվությունները: Եթե ոչ, ապա ի՞նչ պետք է անեմ:
Հարգելի Աննա, Դուք կարդացեք ՊԵԿ-ի պաշտոնական պարզաբանումը՝
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ հրաման N 9՝
1. Եթե կազմակերպությունը գրավոր հայտարարություն է ներկայացնում իր հաշվառման վայրի հարկային տեսչություն` որևէ պահից անորոշ ժամկետով գործունեություն չիրականացնելու մասին, ապա այդ պահից սկսած մինչև գործունեության փաստացի վերսկսելը կամ գործունեություն վերսկսելու մասին գրավոր հայտարարության մեջ նշված` գործունեության վերսկսման պահը (բայց ոչ շուտ, քան այդ հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող` հարկատեսակների համար օրենքով սահմանված լրիվ հաշվետու ժամանակաշրջանների համար կազմակերպությունը իր հաշվառման վայրի հարկային տեսչություն հաշվետվություններ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում:
Սույնը չի տարածվում գույքահարկով կամ հողի հարկով հարկվող օբյեկտ հանդիսացող անշարժ գույք և փոխադրամիջոցներ ունենալու դեպքերի վրա, երբ կազմակերպության կողմից պետք է ներկայացվեն այդ հարկատեսակների համար նախատեսված հաշվետվությունները, ինչպես նաև շահութահարկի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը:
7. Անկախ գործունեություն չիրականացնելու մասին գրավոր հայտարարություն հարկային մարմին ներկայացնելուց՝ հարկ վճարողները (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) հաշվետու ժամանակաշրջանի համար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն չեն ներկայացնում`
ա) գործատուի պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունները, եթե այդ հաշվետու ժամանակշրջանում չեն հանդիսացել գործատու,
բ) ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի հաշվարկները, եթե այդ հաշվետու ժամանակշրջանում ֆիզիկական անձանց նկատմամբ չեն հանդիսացել հարկային գործակալ,
գ) ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկները, եթե այդ հաշվետու ժամանակշրջանում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների նկատմամբ չեն հանդիսացել հարկային գործակալ:
Կազմակերպության տնօրենի որպես այդպիսին պետական մարմիններում գրանցված լինելու (գրանցելուց չհանվելու) փաստը դեռևս հիմք չի հանդիսանում, որ կազմակերպությունը հանդիսանում է գործատու, քանի դեռ կազմակերպության և այդ քաղաքացու միջև բացակայում է կամ լուծվել է աշխատանքային կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագիրը:
Քանի որ տնօրենը 2-րդ եռամսյակում աշխատել է մինչև ապրիլի 16-ը, Դուք պարտավոր եք ներկայացնել հաշվետվությունները: Ինչ վերաբերում է հիմնադրի հետ կապված հարցին, իմ կարծիքով, իրավունք ունի, բայց Դուք կազմակերպության կանոնադրության մեջ նայեք 😉
Շատ շնորհակալ եմ ուղղություն ցույց տալու համար:
Արսեն,
ինչ օգտակար նյութ եք տեղադրել ինձ համար 🙂
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ հրաման N 9
Շատ շնորհակալ եմ, ինձ շատ օգնեցիք:
Հերմինե,
ես գիտեի, որ Ձեզ պետք է գալու դա 🙂
Խնդրեմ, Աննա ջան:
Լուրջ եմ ասում, Արսեն, ապրիլի 10-ին կազմակերպություններից մեկի համար գործունեությունը դադարեցնելու մասին գրություն էի ներկայացրել ՀՏ: Սոց.-ի ու եկամտահարկի հաշվետվություն չէի ներկայացրել 1-ին եռամսյակի համար: Մի քանի օր առաջ ՀՏ-ից ՀԻՇԵՑՈՒՄ ԾԱՆՈՒՑՈՒՄ են ուղարկել հաշվետվությունները չներկայացնելու մասին: Մտածում էի՝ վարչականի հարց կառաջանա:
Հերմինե ջան, եթե Ա/Ձ է, նրա համար առանձին պաշտոնական պարզաբանում կա:
Չէ, Արսեն, ՍՊԸ է, հենց սա է: