Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չէ

Vahagn.

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չէ, սակայն գնում է հումք նյութեր ԱԱՀ-ով և վաճառում արտադրանք:
1. ԱԱՀ -ն վաճառքի դեպքում ներառու՞մ է արդյոք վաճառքի գնի մեջ:
2. ԱԱՀ հաշվետվություն ներկայացնու՞մ է ձեռք բերվածի մասով:
Կանխավ շնորհակալ եմ

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Emil

Հարգելի կոլեգա, ԱԱՀ-ն ներառվում է ինքնարժեքի մեջ, իսկ տեղեկություն ձեռքբերումների մասով չի ներկայացվում:

Liana

Հարգելի կոլեգաներ, ինձ էլ է շատ այս հարցը հետաքրքում:
Էմիլ ջան, իսկ եթե ֆիրման ԱԱՀ վճարող չէ, բայց ապրանք է ներմուծում և վաճառում, այդ դեպքում ո՞նց կարող ենք վարվել…Չէ՞ որ ապրանքի վրա ԱԱՀ է ավելանում վաճառքի դեպքում:
Կանխավ շնորհակալություն:

Հովհաննես

Հարգելի Լիաննա, եթե ֆիրման չի հանդիսանում ԱԱՀ վճարող, ապա նրա ներկայացված հաշիվ ապրանքագրերում չի կարող նշվել ԱԱՀ-ի գումար, եթե նշվել է, ապա այդ գումարը ենթակա է վճարման պետբյուջե:

Արևիկ

1.ԱԱՀ -ն վաճառքի դեպքում չի ներառում վաճառքի գնի մեջ, քանի որ այն արդեն ծախսագրվում է ձեռք բերված նյութերի արժեքի հետ:
2.Տեղեկանք ներկայացնելու հարցը պետք է ճշտեք ՏՀՏ-ից/տարբեր տարածքային հարկ տեսչություններ տարբեր պահանջներ ունեն/:Եթե “օրենքով խոսենք”, ապա դուք պարտավոր չեք ներկայացնել: