Նունե.
Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատողը հիվանդ է և գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ներկայացրել է հիվանդաթերթիկ, ապա ինչպե՞ս հաշվարկեմ վճարվող աշխատանքային օրերի քանակը, հանգստյան օր վերցնեմ միայն շաբաթը և կիրակին, թե՞ նաև տվյալ ժամանակահատվածում ընկած տոն օրերը (օրինակ մարտի 8-ը): Նախապես շնորհակալություն:
Մարտի 8 դա տոնական օր է, որի համար հաշվարկվում է:
Վերցնում եք անաշխատունակության թերթիկում նշված ժամանակահատվածի միջից բոլոր աշխատանքային օրերի քանակը, առաջին, երկրորդ, երրորդ օրերի համար վճարում եք ձեր հաշվին, մնացած օրերի համար վճարված գումարը կարող եք փոխմարել սոցի հաշվից:
Իմ հարցը նրանումն է, թե էդ աշխատանքային օրեր ասելով` հասկանում ենք երկուշաբթիից ուրբաթ ընկած բոլոր օրերը, թե՞ միայն նրանք, որոնց ընթացքում փաստացի աշխատել ենք:
Վերցնում եք բոլոր օրերը: Ինչ վերաբերում է աշխատել-չաշխատելուն, ապա բնականաբար աշխատողը այդ ժամանակաշրջանում չի աշխատել:
Իսկ եթե խնդրենք, հաշվարկելու ձևը կգրե՞ք: Ենթադրենք, բյուլետենը եղել է մարտի 27-ից մինչև ապրիլի 27-ը, ինչպե՞ս հաշվարկել:
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով: Առաջին 3 օրերի համար վճարում է գործատուն: