Եթե աշխատողը գտնվում է գործուղման մեջ

Հայկ.

Բարև բոլորին:
Խնդրում եմ օգնել մի հարցում:
Եթե աշխատողը գտնվում է ՀՀ-ում գործուղման մեջ, ընդ որում նա գործուղվել է շինարարական աշխատանքների իրականացման համար և այդ աշխատանքի համար նա վարձատրվում է: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով շաբաթ և կիրակի օրերին նա հանգստանում է, բայց շարունակում է մնալ գործուղման մեջ և այդ հանգստյան օրերի համար ստանում է գործուղման օրապահիկի գումար: Այս դեպքում չաշխատած օրերի համար, բացի գործուղման գումարից արդյոք պետք է աշխատողի համար հաշվարկվի և վճարվի նաև աշխատավարձ:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Էդիկ

Բարև Ձեզ Հայկ: Համաձայն ՀՀ ԱՕ-ի`
“Հոդված 178. Աշխատավարձը
1. Աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:”:
Հետևաբար, չաշխատած օրերի համար, միայն նրա համար, որ աշխատակիցը գտնվում է գործուղման մեջ և հեռու է իր հիմնական աշխատավայրից, աշխատավարձ չի հաշվարկվի:

Հարգանքներով`
Էդիկ Սաիլյան
“ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ” ՍՊԸ
http://www.ens.am

Նարինե

Անպայման պետք է հաշվարկվի ինչպես հանգստյան օրերի համար:

Կարինե

Բացի գործուղման համար տրվող գումարից աշխատավարձ նույնպես պետք է վճարվի: