Եթե աշխատողը գնում է երեխայի խնամքի համար արձակուրդի

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունից հետո գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի, արդյո՞ք այդ ժամանակահատվածը մտնում է իր ամենամյա արձակուրդի հաշվարկի մեջ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

Հարգելի Վիկտորյա, այդ ժամանակահատվածի համար չի հաշվարկվում արձակուրդային, միայն ժամանակավոր անաշխատունակության համար է հաշվարկվում (140 օրվա համար):

Samvel

Ոչ, չի մտնում:

Վիկտորյա

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ նշել, թե դուք որ հոդվածով եք առաջնորդվում, քանի որ ՀՀ Աշխ. օր.-ի 20-րդ հոդվածում ասվում է`”Աշխատանքային ստաժը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք, նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում…:”
Իսկ 165 հոդվածի համաձայն` “Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`

2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ.”

Դեկրետի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատավարձը և պաշտոնը և նույնիսկ այդ ժամանակահատվածում ինքը շարունակում է մնալ կազմակերպության աշխատակից, հետևաբար նա լինում է “սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ”:

Աննա

Այդ ժամանակահատվածի ընթացքում աշխատողի աշխատատաեղը պահպանվում է, սակայն նա ոչ աշխատավարձ է ստանում, ոչ էլ արձակուրդայինի գումար: