Արմինե.
Բարև Ձեզ։ Դրոշմանիշային վճարի հետ կապված ուզում եմ հասկանամ՝ հստակ թիվ կա՞ օրենքով, կամ ես ինչքա՞ն գումարի դեպքում պիտի պահեմ դրոշմանիշային վճար։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմինե.
Բարև Ձեզ։ Դրոշմանիշային վճարի հետ կապված ուզում եմ հասկանամ՝ հստակ թիվ կա՞ օրենքով, կամ ես ինչքա՞ն գումարի դեպքում պիտի պահեմ դրոշմանիշային վճար։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
այո օրենքով սահմանված է երբ պետք է պահել ու ինչքան,օրենքը կարդացեք,
Կարդացեք «ՀՀ ՕՐԵՆՔ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքը:
Շնորհակալություն
Կարդացեք դրոշմանիշային վճարի մասին օրենքը։
Չի պահվում միայն զրոյական եկամուտի դեպքում
Հոդված 12. Դրոշմանիշային վճարների չափը
1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 1500 դրամ
100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 3000 դրամ
200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 5500 դրամ
500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 8500 դրամ
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 15 000 դրամ
2) 3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 18 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 24 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 48 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 120 000 դրամ