Միքայել․
Բարև Ձեզ։ Հարցս վերաբերվում է դրոշմանիշային վճարին։ Զինվորս զորացրվել է15.01.2024թ-ին։ Ուզում եմ իմանալ՝ մեզ հասանելի՞ է ետ վերադարձը, շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Միքայել․
Բարև Ձեզ։ Հարցս վերաբերվում է դրոշմանիշային վճարին։ Զինվորս զորացրվել է15.01.2024թ-ին։ Ուզում եմ իմանալ՝ մեզ հասանելի՞ է ետ վերադարձը, շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՀՀ կառավարության 2 փետրվարի 2017 թվականի N 86-Ն որոշմամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակն կարող են յուրաքանչյուրն իր մասով հատուցման հիմնադրամին ներկայացնել դիմում՝ համաձայն N 1 ձևի, դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց կողմից վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարի գումարը վերադարձնելու (ամբողջությամբ կամ մասնակի) պահանջով: Դիմումի հետ միասին ներկայացվում են դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, տեղեկանք զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին՝ համաձայն N 2 ձևի, կամ տեղեկանք զինծառայողի զոհված (մահացած) լինելու մասին՝ համաձայն N 3 ձևի: Ընդ որում, զինծառայողի զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը դիմումատուի կողմից հատուցման հիմնադրամին ներկայացվում է միայն մեկ անգամ առաջին անգամ իր կողմից վճարված (իր եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարները վերադարձնելու պահանջով հատուցման հիմնադրամ դիմելիս. 3) տեղեկանք` դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա համար վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին՝ համաձայն N 4 ձևի. 4) զինծառայողի զոհված (մահացած) լինելու դեպքում նաև դիմումատուի՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ՝ ամուսնության վկայական կամ դիմումատուի ծննդյան վկայական կամ զոհված (մահացած) զինծառայողի ծննդյան վկայական: Դիմումում և (կամ) կից ներկայացվող փաստաթղթերում թերություններ և (կամ) անճշտություններ հայտնաբերելու դեպքում հատուցման հիմնադրամը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին՝ նշելով հայտնաբերված թերությունները և (կամ) անճշտությունները: Տեղեկացումը ստանալուց հետո դիմումատուն 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման հիմնադրամին է ներկայացնում ճշգրտված տեղեկությունները: