Գառնիկ.
ՍՊ Ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, հանդիսանում է միջնորդ և վճարվում է միջնորդավճարով: Ամսական շրջանառությունը գերազանցում է 3 մլն. դրամը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք որպես խախտում չի դիտվի դրամարկղային գրքում գրանցել ամսվա կտրվածքով 3 մլն դրամ գերազանցող գումար: Հակառակ դեպքում ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ օրենքներով առաջնորդվել: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Գառնիկ,
եթե կազմակերպությունը ՀԴՄ ունի, ապա դա խնդիր չէ, չնայած ՀԴՄ կիրառման օրենքի համար Ձեր համար պարտադիր չէ.
տես “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի 6 հոդվածի.
գ) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3.0 մլն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների)`
Այսինքն կարելի է ենթադրել, որ ֆիզ. անձից մինչև 3մլն կարելի է ընդունել վճարում միանվագ գործարքի մասով և նույն դ կետի համաձայն ամսական սահմանափակումը չի տարածվում ձեր վրա:
Խորհուրդ կտայի այս կետերի շուրջ պարզաբանել ձեր տարածքային հարկային մարմնի հետ: