Նարինե.
Հարցս դրամարկղային գրքի լրացման հետ է կապված:
Եթե միանվագ գործարքը ավելին է, քան 300 000 դրամը, ինչպես վարվել? Եվ, երկրորդ, արդյոք այդ սահմանափակումները նաև գործում են, երբ դրամարկղից մուտք է արվում գումարը կազմակերպության հաշվեհամարին:
Շնորհակալ եմ, կսպասեմ Ձեր պատասխաններին 🙂
Եթե միանվագ գործարքի գումարը 300.000 դրամից ավելի է, կարելի է ուղղակի վճարումը կատարել 2 մասով տարբեր օրեր, այիսնքնˋ գրել դրամարկղի 2 մուտքի օրդեր, ասենքˋ յուրաքանչյուրը 150.000 դրամ :), իսկ ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ասեմ, որ ոˊչ, չի վերաբերում, դրամարկղից կարող եք ցանկացած գումար փոխանցել հաշվարկային հաշիվ:
Եթե 300.000 գերազանցում է տարբերությունը, կարող եք մուտք անել հաջորդ օրվա ամսաթվով… իսկ հաշվեհամարին որքան ուզեք կարող եք մուտք անել դրամարկղից:
Հարգելի Մերի և Լուսինե,
շնորհակալ եմ հարցիս արձագանքելու համար 🙂
Դրամարկղային գործառնությունների մասին օրենքում ասվում է, որ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում կանխիկ վճարման առավելագույն չափը 300.000 դրամ է: Դա չի վերաբերում աշխատավարձին, նպաստներին, կենսաթոշակներին, ֆիզ. անձանց հետ կնքած քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքների վարձատրությանը:
Մի խոսքովˋ լավ կլինի օրենքը մանրամասն կարդաք: Միգուցե Ձեզ համար նոր բաներ կգտնեք:
Եթե Ձեր միանվագ գործարքի գումարը գերազանցում է երեք հարյուր հազար դրամը, Դուք արդեն իսկ խախտել եք օրենքըˋ անկախ այն բանից, թե քանի ելքի օրդեր եք լրացրել:
Հասմիկ ջան, ի՞նչ խախտման մասին է խոսքը…. օրենքը շատ պարզ և հստակ է…. Նարինե ջան, Դուք հանգիստ հետևեք վերոնշյալ խորհուրդներին:
Այո օրենքը հստակ է և սահմանում է որ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում կանխիկ դրամով կատարվող վճարումների առավելագույն չափը ԵՐԵՔ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ է: Օրենքի 6-րդ հոդվածն է:
Հասմիկը, միանշանակ, ճիշտ է: Միանվագ գնման վճարումների բաժանումը 300 հազարից փոքր գումարների չի ազատում տուգանքից 🙁
Որքան ես հասկանում եմ, առհաշիվ տրված գումարներին այս սահմանափակումը չի՞ վերաբերում: Այսինքնˋ աշխատողը գնումներ է կատարել (228 կամ 528) 300 հազար դրամից փոքր գումարների, սակայն այդ գնումների հանրագումարը անցել է 300 հազարը, այս դեպքում, աշխատողին միանվագ վճարելով այդ գումարը, օրենքը խախտու՞մ ենք, թե՞ ոչ:
Առհաշիվ անձի միջոցով կատարվող գնումները նույնպես համարվում են կանխիկ դրամով վճարում:
Միանվագ վճարելով 300 հազար դրամից ավելˋ համարվում է խախտում, նման դեպքում, երբ ձեռք են բերվում տարբեր ապրանքներ, որոնցից յուրաքանչյուրի գումարը ցածր է 300 հազարից, ապա պետք է կատարել առանձին գործարքներ:
Եթե ապրանքը մեկն է, ապա նշվածը չի ազատում տուգանքից: