Լանա․
Արդյո՞ք պետք է ունենալ դրամարկղային գիրք, եթե ՍՊԸ-ն կանխիկ գործարքներ չի իրականացնում՝ աշխատավարձի, առհաշիվ գումարների տրամադրումը կատարվում է անկանխիկ եղանակով:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լանա․
Արդյո՞ք պետք է ունենալ դրամարկղային գիրք, եթե ՍՊԸ-ն կանխիկ գործարքներ չի իրականացնում՝ աշխատավարձի, առհաշիվ գումարների տրամադրումը կատարվում է անկանխիկ եղանակով:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Օրենքի պահանջն է որ ունենաք, սակայն եթե թղթային չունեք կարող եք էլեկտրոնային գիրք պահել,իսկ հասույթի ստացման մասով ոնց էՙՀԴՄ ունեք թե ոչ:
Հարգելի Տիգրան, շնորհակալություն պատասխանի համար: Նշեմ, որ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և դուրս է գրում միայն հաշվարկային փաստաթղթեր, որոնց վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ փոխանցման միջոցով:
Խնդրում եմ նշել թե որ օրենքի համաձայն ՍՊԸ-ն պարտադիր պետք է դրամարկղային գիրք ունենալ:
ՀՕ 385-388 հոդվածներ, դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգ:
Համաձայն օրենքի ՍՊԸ֊րը օետք է ունենան դրամարկղի գիրք։ Վերցրեք թող լինի։
Եթե չունեք ընդհանրապես կանխիկ գործառնություններ, պետք չէ գիրքը, բայց եթե հանկարծ իրականացնեք կանխիկ գործարք, այն պետք է լինելու, չնայած կարող եք միանգամից գրանցել էլեկտրոնային գիրքը։ Աշխատեք կանխիկ գործարքներ չիրականացնեք։
Շնորհակալություն, հարգելի Ալլա, համաձայն եմ Ձեր մեկնաբանության հետ։