Նարե․
Հարգելի հաշվապաներ, եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն միջազգային կազմակերպությունից (ազատված է ԱԱՀ-ից) ստանում է գրանտ և ծրագրի շրջանականերում կատարում է որոշակի աշխատանքներ, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել։
դա կհամարվի աշխատանքի կատարում. կամ ծառայության մատուցում,
47) աշխատանքի կատարում՝ աշխատանքի կատարման արդյունքի սեփականության իրավունքի փոխանցում մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:
ԱԱՀ-ից ազատված գործարքների համար էլ էլի ներկայացնելու եք ԱԱՀ հաշվարկով, ու շահութահարկի հաշվարկով,
Իսկ եթե ծրագրով շահել է գրանտ և այդ ծրագրի շրջանակներում պետք է իրականացնի հաղորդման պատրաստում և ցուցադրություն, այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվել