Արմեն․
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի աշխատակիցներ, որոնց երբեմն դրամական օգնություն է տրամադրում՝ կապված նրանց ընտանիքի անդամի հիվանդության կամ ուսման վարձի հետ։ Արդյո՞ք օրենքով կան նախատեսված դեպքեր և սահմանաչափեր, երբ այդ գումարները չեն դիտարկվում որպես հավելավճար և չեն հարկվում աշխատավարձի պես։
այդ գումարները չեն հարկվում ,եթե հրամանով են ձևակերպված
Շնորհակալություն պատասխանի համար, հարգելի Տիգրան։ Կխնդրեմ տրամադրել հղում, եթե հնարավոր է։
ՀՕ հ.147
Հարգելի Տիգրան, նշված հոդվածում 1-ին կետով բացառվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների ու ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված ֆիզիկական անձանց մայրության նպաստների գումարները։ Դա դեռ վարձու աշխատողի դեպքում։
Հարցը հետևյալն է՝ եթե կազմակերպությունը դրամական օգնություն է տրամադրում իր վարձու աշխոտողին՝ կապված նրա ընտանիքի հիվանդ անդամի խնամքի հետ, արդյո՞ք այդ գումարը հարկվում է, թե՞ ոչ։
այդ հոդվածի 1-ին կետը նկատի չեմ ունեցել, եթե ԱԱՀ դաշտում եք գործում ուրեմն 120 հոդվածը նայեք
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝
2) ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը:
Համախառն եկամտից չեն նվազեցվում, եթե գերազանցում են համախառն եկամտի 0.25%-ը, դա համախառն եկամտի հաշվարկման ժամանակ, իսկ այդ օգնությունը վճարելու ժամանակ հարկեր չե՞ն առաջանում )))
դե մինչև0.25%-ը,շահութահարկ չէ, իսկ եկամտային հարկ կարող է առաջանալ կամ ոչ, հ.150, դա կախված է նաև տվյալ ոլորտից, միայն
147 9) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում ստացվող պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները.
միայն այս դեպքում է հստակ չհարկվելը եկամտային հարկով. հ.147 20) աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարները.
1 չէ դա պետական սոցիալական համակարգի մասին է, Սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում” – սա մի քիչ մասնավոր դեպքեր են, չէ՞
2 սա հստակ է որ չի հարկվում,
աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարները – սրա հետ համաձայն եմ
Հարգելի Արմեն, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի դեպքում կարող է հաշվարկվել նպաստ՝ բուժ. հաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկի հիման վրա՝ համաձայն ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի.
1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում՝
1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում՝ 7 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած առաջին աշխատանքային օրվանից.
2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում՝ 24 օրացուցային օրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում՝ 28 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած առաջին աշխատանքային օրվանից.
3) հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում՝ հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած առաջին աշխատանքային օրվանից.
4) մինչև 18 տարեկան՝ անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամություն ունեցող երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում՝ երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած առաջին աշխատանքային օրվանից, բայց ուղեգրում նշված ժամանակահատվածից ոչ ավելի: Ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ:
2. Մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ տրվում է երեխայի խնամքն իրականացնող այլ վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած առաջին աշխատանքային օրվանից:
Բայց այս դեպքում նույնպես՝
Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին հինգ աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: