Դպրոցի բուֆետի գործունեություն

Mary.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք։ Նոր բացված ԱՁ է, գործունեությունը իրականացվելու է Երևանում, պետք է դպրոցի բուֆետ աշխատեցնի, ձեռնարկատիրական գործունեության տեսակը 47․11․0 – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում։ Չի կարող չէ՞ աշխատել միկրոյով։ Եվ պարտադի՞ր է ունենալ լիցենզիա, եթե այո, խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արփինե

Միկրո կարող է լինել միայն մարզերում։
Լիցենզիա պետք չէ:
Միայն եթե ծխախոտ կամ ոգելից խմիչք վաճառեք, ապա թույլտվություն պետք է ունենաք։

Ալլա

Ձեռնարկատիրական գործունեության տեսակը 47․11․0 – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում չի համապատասխանում ձեր գործունեությանը, որը ուզում եք իրականացնել, այն փոխեք, քանի որ  հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում` առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես սպասարկումը, մուտքի թույլտվությունը: Լիցենզիա պետք չի։ Պետք է գործեք շրջհարկի դաշտում։

Tigran

Եթե պատրաստվելու է ձեր կողմից ուտելիք, ապա դա չի դիտվի որպես առևտուր, դա հանրային սննդի գործունեություն է, որը կարող է նաև, օրինակ, բնական հյութ էլ վաճառել: Միկրոյի դաշտում գործել չեք կարող, պետք է գործեք շրջհարկի դաշտում, լիցենզիա չկա, սակայն պետք է հաշվառվեք սննդի անվտանգության ծառայությունում: