Դուրս է գրվել ոչ պիտանի տնտեսական գույք

Մերի.

Դուրս է գրվել ոչ պիտանի տնտեսական գույք։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Դա գույքի որակական կորուստ է համարվում՝ դտ 7145 – կտ 111: Որակական կորուստները փաստաթղթավորվում են հարկ վճարողի կողմից կազմված գույքի թերությունները բնութագրող ակտով կամ արձանագրությամբ:

Ալլա

Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման կամ Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը:
Դտ 714 – կտ 111: