Տաթև․
Հարգելի հաշվապահներ, օգնեք մի 2 հարց հասկանալ․
1․ Նոր գրանցվող ԱՁ-ն, որը մատուցելու է դիզայներական ծառայություններ, ի՞նչ հարկեր և այլ վճարներ պետք է կատարի։
2․ Ինչպես նաև կուզեի իմանալ՝ եթե ԱՁ-ն աշխատելու է հեռավար կարգով և չի ապրում իր հաշվառման հասցեում, գործունեության վայր ո՞րը պետք է նշի։
1 պետք է գործի շրջհարկի համակարգում,միկրոյով չի կարող, 2 հաշվառվելու է բնակության հասցեով,սակայն խնդիր չի որ փաստացի գործի այլ հասցեում, գործունեության վայրը պետք է նշի որտեղ գործում է։
1․ Նոր գրանցվող ԱՁ-ն, որը մատուցելու է դիզայներական ծառայություններ, ի՞նչ հարկեր և այլ վճարներ պետք է կատարի
Պետք է աշխատի շրջհարկով 5%, ամսական 5000-ական ԱՁ-ի համար շահութահարկ, սոց վճար
2․ Ինչպես նաև կուզեի իմանալ՝ եթե ԱՁ-ն աշխատելու է հեռավար կարգով և չի ապրում իր հաշվառման հասցեում, գործունեության վայր ո՞րը պետք է նշի։
Գործունեության վայրը հենց գործունեության վայրը պետք է նշվի, հդմ-ի մեջ որտեղ իրականացվում է գործունեությունը