Դեկրետից դեկրետ

Բարև Ձեզ:

Եթե անձը գտնվում է ֆիզարձակուրդում և նորից պետք է ֆիզ. գնա, այդ ընթացքում չի աշխատել, ֆիզարձակուրդի գումարը նորից նու՞յնն է կազմելու, ինչը որ նախորդ ֆիզի դեպքում:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ։ Ոչ, նոր հաշվարկ է կատարվում, բայց այս անգամ՝
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Տաթև

Շնորհակալություն:

Tigran

Ոչ, նույնը չի կազմի: Այս դեպքում հաշվարկվելու է հիմք վերցնելով հետևյալը. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Տաթև

Բարև Ձեզ, նախ շատ շնորհակալ եմ մեկնաբանությունների համար։ Մի հարց ևս. այսինքն՝ (որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը) ասվածը վերաբերում է մինչև ֆիզ. գնալը նախորդող ամիսը՝ առաջի՞ն երեխայի դեպքում, թե՞ դեկրետից դեկրետ, որ գնում են երկրորդ երեխայի դեպքում։ Այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում նախորդող ամսվա աշխատավարձը։

Tigran

Ասվածը վերաբերում է մինչև ֆիզ. գնալը նախորդող ամիսը՝ առաջին երեխայի դեպքում,
իսկ ինչպես է հաշվարկվում,շատ պարզ վերցվում է աշխատավարձի դրույքաչափի գումարը, որը ամրագրված է հրամանով կամ աշխ. պայմանագրով:

Տաթև

Այսինքն` մոտավոր նույնը կկազմի, եթե աշխատողը ուսուցիչ է և աշխատել է նույն ժամաքանակով։

Tigran

Այո, հնարավոր է այդքան լինի, սակայն եկամտային հարկի դրույքաչափը նվազել է, անցած տարի 23 տոկոս էր, այս տարի 22: Այն պահվելու է դեկրետի հաշվարկված գումարից:

Տաթև

Շնորհակալություն