Դեկրետից դեկրետ գնալու վերաբերյալ

Աշխեն.

Բարև Ձեզ։ Ես աշխատող մայր եմ։ Առաջին երեխաս ծնվել է 21/11/2019 թվականին և դեկրետի ժամկետն ավարտելուց հետո ֆիզ. արձակուրդի դիմում գրեցի գոծատուի մոտ ու համապատասխանաբար ստանում եմ երեխայի խնամքի նպաստ։ 01/01/2021 թվականին ծնվեց իմ երկրորդ երեխան, և երեկ դեկրետի ժամկետն ավարտվեց, ու նորից գնացի գոծատուի մոտ դիմում գրելու, որպեսզի հարկային դաշտում իմ երեխայի տվյալները մուտքագրելուց հետո ստանամ նաև երկրորդ երեխայի խնամքի նպաստ։ Այսօր հաշվապահը զանգել, ինձ ասում է, որ հարկայինում իմ տվյալները հնարավոր չի լինում մուտքագրել, որովհետև հնարավոր չի իբրև երկու երեխաների խնամքի նպաստները ստանալ։ Հիմա հարցերս այսպիսին են՝ ինձ ֆիզ.-ից ֆիզ. չի՞ հասնում, ինձ երկու երեխայի համար էլ առանձին-առանձին նպաստ չի՞ հասնում։ Կամ առհասարակ հարկայինում ինչու՞ “Մուտքագրեք” հնարավոր չի լինում տվյալները։ Խնդրում եմ, օգնել հասկանամ, խնդիրն ինչումն է։ Նշեմ նաև, որ սոցապ բաժնում ինձ ասել են, որ նպաստ ստանալու եմ երկու երեխաներին առանձին-առանձին, մինչև երկու երեխաների երկու տարեկանները լրանալը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Աշխեն: Եթե Ձեր երկրորդ երեխան ծնվել է, Դուք պետք է որ արդեն ստացած լինեիք մայրության նպաստը, Ձեր ասած՝ ֆիզ.-ից ֆիզ.-ը: Իսկ երեխայի խնամքի նպաստի համար գործատուն Ձեզ համար պետք է ձևակերպի չվճարվող արձակուրդ՝ երեխայի խնամքի նպատակով, և ներկայացնի գրանցման հայտ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (taxservice-ում), աշխատողներ բաժնում, Ձեր տվյալների ներքևի մասում նշված է երեխայի խնամքի արձակուրդ: Գրանցման հայտը ներկայացնելուց հետո Դուք ամսական կստանաք երեխայի խնամքի նպաստը: