Անի.
Բարև ձեզ:
Ես փորձում եմ հոդված գտնել օրենսգրքից, որտեղ դեկրետից դեկրետ գնալու մասին մանրամասն տեղեկություն կա: Օրինակ՝ եթե աշխատողը 2 կամ 3 երեխաների համար դեկրետից դեկրետ է գնացել, 4-րդի համար կարո՞ղ է դեկրետից դեկրետ գնալ, թե՞ պետք է պարտադիր մի քանի ամիս աշխատի կամ ազատվի աշխատանքից:
Այո, կարող եք: Աշխատանքային օրենսգրքի համապատասխան գլխում ոչ մի արգելող կետ չկա: Այնպես որ, համարձակ ևս մեկ անգամ կարող եք դառնալ մայրիկ: Ասեմ ավելին՝ «դեկրետում»՝ անաշխատունակության չվճարվող արձակուրդում գտնվելով՝ Դուք պահպանում եք նաև Ձեր աշխատատեղը, գործատուն իրավունք չունի ասելու, թե կկրճատի, ինչ է հղիացել եք ու մայր եք դառնալու:
ՀՀ օրենսդրությամբ պարզաբանող կետ չկա, ուստի Դուք կարող եք անընդհատ դեկրետից դեկրետ գնալ, մանավանդ, որ պետությունը խրախուսում է բազմազավակությունը: Դեկրետից դեկրետ գնալը Ձեր իրավունքն է, որը պաշտպանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով և ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքով:
Բարև ձեզ։ Ներեցեք, մի հարց ունեմ։ Ես հիմա ֆիզ. արձակուրդում եմ, բայց կծննդաբերեմ ապրիլին, 30 շաբաթական հղի եմ, ֆիզ.-ս ավարտվում է 2020թ. նոյեմբերին։ Հիմա հարցս հետևյալն է. ես նորից ֆի՞զ. եմ գնալու, այսինքն՝ կստանա՞մ էլի դեկրետային գումար իմ աշխատանքի վայրից, թե՞ ոչ, կստանամ միայն միանվագ 126 500։