Աննա․
Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ՍՊԸ-ն ընդհանրապես գործունեություն չի իրականացրել, չի ստացել հաշիվներ, դուրս չի գրել: Եվ զուգահեռ հիմանդիրն ունի Ա/Ձ-ը, որը նույնպես գործունեություն չի իրականացրել, միայն ունի ստացված հաշիվներ՝ ինտերնետ ծառայությունների։
Հարց 1․ Կարո՞ղ եմ ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցնել և 2025-ից աշխատել Ա/Ձ-ով շրջ․ հարկի դաշտում։
Հարց 2․ Արդյո՞ք քանի որ ՍՊԸ-ն գրանցել է 2020թ-ին, պետք է նրա համար 0-ական հաշվետվություններ ներկայացնել։ Եվ Ա/Ձ-ի մասով նույնպե՞ս անհրաժեշտ է ներկայացնել հաշվետվություններ (կային ստացված հաշիվներ), թե՞ կարող եմ տալ շրջանառության հարկ վճարող համարվելու մասին հայտարարություն և սկսեմ գործունեությունս։
Անչափ շնորհակալ կլինեմ արձագանքելու համար։
Հարց 1․որ սուբյեկտով հարմար է նրանով էլ գործեք 2025-ին, Կարող եք ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցնել,լուծարել, վաճառել,
Հարց 2․ Այո ՍՊԸ-ի համար պետք է 0-ական հաշվետվություններ ներկայացնել։ հնարավոր է ծանուցած լինեն անգամ,
Ա/Ձ-ի մասով նույնպես անհրաժեշտ է ներկայացնել հաշվետվություններ, շրջանառության հարկ վճարող համարվելու մասին հայտարարությունը տվեք եթե կասեցման մեջ է եղել,