Կարեն․
Բարև Ձեզ: Ընկերությունը իր ստացած շահույթից գումար է ցանկանում փոխանցել տնօրենին։ Կասե՞ք կարգը՝ դրա համար ի՞նչ պետք է անել, և օրենքի ո՞ր մասը կարդամ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Կարեն․
Բարև Ձեզ: Ընկերությունը իր ստացած շահույթից գումար է ցանկանում փոխանցել տնօրենին։ Կասե՞ք կարգը՝ դրա համար ի՞նչ պետք է անել, և օրենքի ո՞ր մասը կարդամ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե խոսքը շահաբաժնի մասին է (այս դեպքում տնօրենը նաև պետք է հանդիսանա ընկերության մասնակից), ապա կազմվում է որոշում/արձանագրություն, չբաշխված շահույթի բաշխում կատարելու վերաբերյալ, պահվում է 5 % եկամտային հարկ՝ մնացած գումարը փոխանցելով մասնակցին։
Եթե գումար է փոխանցվում տնօրենին՝ որպես վարձու աշխատողի, ապա դա աշխատավարձին հավասարեցված եկամուտ է, և հարկերն էլ առաջանում են, ինչպես աշխատավարձի հաշվարկման ժամանակ։ Այս դեպքում կարող եք ձևակերպել որպես պարգևավճար։
պարգևատրում տվեք,եթե բաժնեմաս չունի կազմակերպությունում,
Եթե ունի բաժնեմաս շահաբաժին որպես, տալիս եք 5% եկամտային։ Բայց պետք է ուշադիր լինեք իրեն փոխանցված գումարից 5% չհարկեք, այլ կեղտոտ գումարից, մաքուրը փոխանցեք իրեն։ Իսկ եթե չունի բաժնեմաս պետք է որպես լրավճար/պարգևավճար տաք։