Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է գումար տալ իր աշխատակցին 1 600 000 ՀՀ դրամի չափով։ Եթե դա ձևակերպեմ որպես հավելավճար աշխատավարձ, պետք է հարկվե՞մ 25 տոկոսի չափով։ Կարո՞ղ եմ արդյոք դա ձևակերպել որպես փոխառության տրամադրում։ Այդ դեպքում պե՞տք է 16,67 տոկոսի չափով ԱԱՀ վճարե՞մ։
ԱԱՀ պետք է վճարեք,
Ֆինանսական հետևյալ գործարքների համար ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է հետևյալ ձևով. 3) վարկերի (փոխառությունների) տրամադրման ծառայությունների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց դիմաց ստացվող տոկոսային եկամուտը` դրամական արտահայտությամբ, ինչպես նաև վարկերի (փոխառությունների) տրամադրման պահին միանվագ գանձվող՝ վարկի (փոխառության) տրամադրման վճարը, վարկի սպասարկման (այդ թվում՝ մոնիտորինգի) համար որոշակի պարբերականությամբ գանձվող վճարները, վարկային հայտի ուսումնասիրության համար գանձվող վճարը, վարկային հաշիվների բացման, վարման և սպասարկման համար գանձվող վճարները.
Կարող եք ձևակերպել փոխառության տրամադրում առանց տոկոսի,կազմեք պայմանագիր և վերջ:
Կազմեք փոխառության տրամադրում առանց տոկոսի և ոչ մի խնդիր չի լինի, կարող եք վճարել։
Կարող եք որպես հավելավճար /կամ պարգևավճար/ ձևակերպել, հարկել եկամտային հարկով,սոց․ վճ և դրոշմանշայինով։ Կամ կարող եք կամել փոխառության պայմանագիր՝ անտոկոս։
Ձևակերպեք ուղղակի փոխառություն անտոկոս, կազմեք պայմանագիր և վերջ։