Հայկ․
Բարև Ձեզ: Աշխատողին հոկտեմբեր ամսվա համար աշխատավարձի կանխավճար էի փոխանցել, սակայն ամբողջ ամիս չի աշխատել և ազատվել է աշխատանքից: Վերջնահաշվարկի արդյունքում պարզվեց, որ ավել վճարված մասը նա պետք է հետ փոխանցի: Աշխատողը փոխանցումը արել է տերմինալով, այլ ոչ թե իր բանկային հաշվից: Նպատակն էլ նշել է հաշվի համալրում: Սա խնդիրներ կառաջացնի՞ արդյոք: Շնորհակալություն։
կարևորը ավել գումարը փոխանցել է, փոխանցումը տերմինալով դա համարվում է անկանխիկ վճարում, նպատակը հաշվի համալրում, նորմալ է:
Բարև Ձեզ: Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն կանխիկ սկսվող անկանխիկ ավարտվող գործարքը համարվում է անկանխիկ՝
1) անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)` կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը).
շնորհակալություն