Անի․
Բարև Ձեզ։ Եթե շրջհարկով աշխատող ԱՁ- ն ապրանքը գնում է Չինաստանից և վաճառում Ռուսաստանում․
- Ի՞նչ հաշիվներ պիտի գրվեն Wildberries – ին,
- Ի՞նչ ամսաթվով, եթե վաճառքի մասին նախապես չենք կարող իմանալ
- Ո՞ր արժեքով` վաճառքի, թե՞ Wildberries – ի փոխանցած գումարի
- Ի՞նչ հաճախականությամբ
Եթե շրջհարկով աշխատող ԱՁ- ն ապրանքը գնում է Չինաստանից և վաճառում Ռուսաստանում․ՀՀ Wildberries – ին հաշիվներ գրել պետք չի,
հաշիվներ պիտի գրվեն եթե հհ պահեստով վաճառեք,
Իսկ ռուսական wildberries -ին,?ընդհանրապես որևէ հաշիվ կարիք կա գրել, թե՞ ոչ, և այս դեպքում արդյո՞ք wb տրամադրած շաբաթական հաշվետվությունները հիմք են շրջհարկի հաշվարկման համար
եթե ապրանքը գնում է Չինաստանից և վաճառում Ռուսաստանում, ռուսական wildberries -ին հաշիվ գրելու կարիք չկա, այո wb տրամադրած շաբաթական դետալիզացիա հաշվետվությունները հիմք են շրջհարկի կամ հասույթի հաշվարկման համար