Գործունեության դասակարգիչ

Լուսինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կօգնե՞ք գործունեության տեսակի դասակարգիչն որոշել: ՍՊԸ-ն զբաղվում է մոխիտո-գազավորված ըմպելիքի արտադրությամբ: C11.07.2 գործունեության տեսակը կհամապատասխանի՞։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Այո, կհամապատասխանի։

Tigran

այո, եթե ալկոհոլային մաս չի պարունակում,

Նաիրա

C 11.07.2 Բուրավետացրած և/կամ քաղցրացրած ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն

Այս ենթադասը ներառում է ոչ ալկոհոլային խմիչքների բուրավետացրած կամ քաղցրացրած ջրերի (լիմոնադ, օրանժադ, կոլա, մրգային խմիչքներ, տոնիկ, այլ շշալցված խմիչքներ) արտադրություն, բուրավետացված, բայց ոչ քաղցրացված խառնուրդով հանքային ջրերի (օրինակ հանքային ջուր կիտրոնի համով), սառը սուրճի, սառը թեյի արտադրություն:

Բացառվում է
– մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունը, տես 10.32
– կաթի հիմքով խմիչքների արտադրությունը, տես 10.51
– սուրճի, թեյի և մատեի արտադրությունը, տես 10.83
– ալկոհոլային հիմքով խմիչքների արտադրությունը, տես 11.01, 11.02.0, 11.03.0, 11.04.0, 11.05.0
– ոչ ալկոհոլային գինու արտադրությունը, տես 11.02.0
– ոչ ալկոհոլային գարեջրի արտադրությունը, տես 11.05.0
– մեծածախ առևտրում շշալցման և պիտակավորման ծառայությունները, տես 46.36.0, և վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով մատուցված ծառայությունները, տես 82.92.0