Գործունեության դադարեցում

Սամվել Մարիկյան․

Բարև Ձեզ: Խնդրում եմ պարզաբանեք անորոշ ժամանակով շրջանառության հարկի դաշտում աշխատող ԱՁ-ի դադարեցման մեխանիզմը: Որքա՞ն ժամանակով կարելի է այն դադարեցնել, և այդ ժամանակաշրջանում մուծվելու՞ են արդյոք հարկեր: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կազմակերպության գործունեությունը կարելի է դադարեցնել անորոշ ժամանակով՝ ներկայացնելով 207. Հայտարարություն՝ հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին։ Բայց չմոռանաք, որ գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ՝ 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։

Tigran

Կարելի է դադարեցնել տարուց ավելի, այդ ժամանակաշրջանում հարկեր չեն վճարվում, եթե չկա երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատող: 

Ռուզաննա

Դուք կարող եք ԱՁ-ի գործունեությունը դադարեցնել անորոշ ժամկետով՝ 207 ձևում համապատասխան տողը նշելով։ Դադարեցված ԱՁ-ն դադարեցված լինելու ժամանակահատվածում հարկեր չի վճարում։