Գործուղման և օրապահիկի ծախսեր

Նարե.

Բարև Ձեզ, հարցս մի քանի օր առաջ էլ եմ տվել, և արձագանք ստացել եմ, որի համար շատ շնորհակալ եմ..

Կարո՞ղ եք խորհուրդ տալ` ո՞րն է ճիշտ:

ք. Մոսկվա ծառայողական գործուղման համար աշխատողին վճարվել է կառավարության N 2335-Ն որոշմամբ սահմանված նվազագույն օրապահիկ և գիշերավարձը: Բայց ծախսերը հիմնավորող որևէ փաստաթուղթ չկա:

– Մասնավոր հիմնարկի դեպում փոխհատուցումը 100% է, թե՞ 70%;

– հարկվող շահույթը որոշելիս օրապահիկի և գիշերավարձի գումարը նվազեցո՞մ է արդյոք համախառն եկամուտից, եթե հիմնավորող փաստաթղթեր չկան; և ի՞նչ չափով:

Կանխավ շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Հարգելի Նարե,
Օրապահիկի համար հիմնավորող փաստաթղթեր պետք չեն, իսկ գիշերավարձը, իմ կարծիքով, պետք է 70 % վերցնեք, հետևաբար համախառն եկամուտն էլ այդ նույն գումարով կնվազի: