Գործուղման ծախսի հաշվարկ

Մանուշ.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես հաշվարկել գործուղման ծախս Նոյեմբերյան-Երևան ճանապարհածախսը, օրապահիկը, գիշերավարձը, եթե առկա է հյուրանոցի կտրոնը կամ չկա կտրոնը: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մանե

Մանուշ օրապահիկի մասով` ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման համաձայն ՀՀ տարածքում գործուղված աշխատողի մեկ օրվա օրապահիկը սահմանվում է 2000 հհ դրամ, հետևաբար 2000 բազմապատկում եք գործուղված օրերի թվով իսկ գիշերավարձի մասով` 5000 հհ դրամ: Իսկ եթե աշխատողը գործատուին չի ներկայացնում գործուղման փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, ապա գիշերավարձի ծախսից նվազեցվում է 30%-ի չափով

Emil

Մանուշ ջան Մանեի նշածը ճիշտ է, ուղակի այնտեղ նշվում է նաև, որ այդ սահմանաչափը, եթե ծախսերը հիմնավորող փաստաթղթեր չկան, նվազագույնն են, իսկ ինչ վերաբերվում է տրանսպորտային ծախսումներին, ապա նշեմ որ ճանապարհածախս է համարվում հիմնական աշխատանքի վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային ավտոբուսային երթուղիների սակագները: Բնականաբար այս դեպքում փաստաթղթի կարիք չկա:

Մանուշ

Բարև Ձեզ,ես մինչև հիմա գործուղման հաշվարկի մեջ գիշերավարձը հաշվարկել ու վճարել եմ 5000 դրամ, բայց առանց հյուրանոցի կողմից տրված կտրոնի, հիմա արդեն գիտեմ որ առանց կտրոնի պետք է հաշվարկեմ 3500 դրամ,ուզում եմ իմանամ հիմա ինչ որ ձևով ինչպես կարող եմ շտկեմ իմ սխալը:
կանխավ շնորհակալություն

Hasonik

2000 դրամ օրապահիկը և 5000 դրամ գիշերավարձը սահմանված են բյուջետային հիմնարկների համար, իսկ մյուս կազմակերպա-իրավական ձևերի համար դրանք նվազագույն ծախս են համարվում, կարող եք վճարել 8000 դրամ օրապահիկ` մաքսիմումով:

Մ

Մանուշ ջան, 30% գիշերավարձի նվազեցումը վերաբերում է միայն արտասահմանյան գործուղումներին (ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման 11-րդ կետ):
Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղումների դեպքում 5000 դրամ գիշերավարձը համարվում է նվազագույն և փաստաթղթային հիմնավորում չի պահանջվում (ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման 21-րդ կետ.
“Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ծառայողական գործուղման մեկնած աշխատողին գործուղում մեկնելուց առաջ օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը և ճանապարհածախսը` սույն կարգով սահմանված նվազագույն գումարի չափով: Պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող օրապահիկի ծախսերի չափը` 2000 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է: Գործուղումից վերադառնալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման ենթակա է համարվում գիշերավարձի և ճանապարհածախսի գումարի տարբերությունը, բայց ոչ ավելի, քան սույն կարգով սահմանված առավելագույն չափը” և Հավելված 2:)