#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ Հայաստան, Երևան
Հեռախոս՝ 011 508 800
Էլ․ փոստ՝ recruitment@yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ “Երեմյան Փրոջեքթս” ընկերությանը անհրաժեշտ է ռեստորանային ոլորտում ինքնարժեքի փորձ ունեցող հաշվապահ։
Պահանջներ`
Պարտականություններ․
– Մուտքագրել ձեռք բերված ապրանքների և մթերքների տվյալները համապատասխան ծրագրում,
– Վերահսկել մասնաճյուղերի միջև ապրանքանյութական պաշարների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ,
– Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները,
– Վերահսկել մասնաճյուղերում ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանությունը մատակարարների հետ համաձայնեցված գնացուցակի հետ,
– Կատարել նյութածախսի հաշվարկ / վերահսկել հումքի ծախսը,
– Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները։

Պահանջվող հմտություններ․
– Բարձրագույն կրթություն,
– Ինքնարժեքի հաշվառման նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
– MS Excel-ի գերազանց իմացություն,
– Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն,
– Սթրեսային պայմաններում աշխատելու ունակություն,
– Պատասխանատվության զգացում,
– Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
– Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն,
– Ուշադրություն մանրուքներին:

Դիմելու կարգ․
Դիմել կարող եք` ինքնակենսագրություններն ուղարկելով recruitment շնիկ yeremyanprojects.com էլ. հասցեին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձիք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ