#գործկա Ակսեպտ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Ակսեպտ ՍՊԸ
Հասցե՝ ք.Երևան, Կորյունի 19-ա
Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45, +374 55 58 49 45
Էլ. փոստ՝ info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսական ղեկավար
Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպության մասին՝ արտադրություն:
Պարտականություններ՝ վերահսկել, վերանայել բիզնեսի համար նախատեսված բյուջեները, հետևել, որ կազմակերպության բոլոր ֆինանսական գործելակերպները համապատասխանեն կանոնադրական կանոնակարգերին և օրենսդրություններին, վերլուծել ֆինանսական շուկան և շուկայի միտումները՝ օգնելու ավագ ղեկավարներին ապագայի ռազմավարական պլանների մշակման գործում, մեկնաբանել բարդ ֆինանսական տեղեկությունները և անհրաժեշտության դեպքում տրամադրել թարմացումներ և տեղեկատվություն, վերլուծել դրամական միջոցների հոսքը, հաշիվները և այլ ֆինանսական գործարքներ և ներկայացնել համապատասխան հաշվետվություն ավագ ղեկավարությանը, վերահսկել ֆինանսական օժանդակությունը՝ ներառյալ ֆինանսական տվյալների հետևումը, հաշիվ-ապրանքագրերը, աշխատավարձը և այլն, կազմել պաշտոնական հաշվետվություններ ամսական և տարեկան կտրվածքով և ներկայացնել ղեկավարությանը, փնտրել մեթոդներ և տարբերակներ՝ ֆինանսական ռիսկերը նվազագույնի հասցնելու համար, ֆինանսական մոնիտորինգ ապահովելու համար պայմանագրային աուդիտորական ծառայություններ կազմակերպել և հարկ եղած դեպքում նաև իրականացնել, ստեղծել և պահպանել հարաբերություններ կազմակերպության համար կարևոր նշանակության գործընկերների կամ պոտենցիալ գործընկերների հետ, իրականացնել ֆինանսական քաղաքականության և ընթացակարգերի թարմացում և իրականացում, պահպանել քաղաքականության ձեռնարկը ֆինանսների վարչության համար, աշխատել մարդկային ռեսուրսների գծով մենեջերի հետ` ապահովելու համար ֆինանսական բաժնի համապատասխան թեկնածուներին, ֆինանսների նոր աշխատողների համար կազմել և իրականացնել ուսումնական ծրագիր։
Պահանջներ՝ Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, ցանկալի է MBA (ֆինանսների կառավարում), առնվազն 10 տարի հաշվապահական փորձառություն, բիզնեսի, ֆինանսների կառավարման ոլորտում, գերազանց մաթեմատիկական գիտելիքներ: Անձնական հատկանիշներ՝ գերազանց հաղորդակցման հմտություններ, վերլուծելու ունակություն և ծագած խնդիրների լուծման հմտություններ, ուշադրություն, ճշգրտություն, ժամանակի կառավարում, կազմակերպվածություն: Աշխատանքային փորձ՝ 10 տարուց ավել, տարիք՝ 35-45, սեռ՝ դեր չի խաղում: Աշխատանքի տևողությունը՝ լիարժեք աշխատանքային օր, աշխատանքային ժամեր՝ 10:00 – 18:00: Պահանջվող փաստաթղթեր՝ ռեզյումե աշխատանքային պարտականություններով և լուսանկարով: Հավելյալ տեղեկություններ՝ հնգօրյա աշխատանքային գրաֆիկ: Աշխատանքի սկիզբը՝ 03.02.2020թ., վերջնաժամկետ՝ 06.04.2020թ.:
Աշխատավարձ՝ Բարձր, մրցակցային

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ