Արսեն․
Բարև ձեզ: Ա/Ձ-ն ապրանք է տալիս սուպերմարկետներին, ու հիմնականում շատ դժվար է վաճառված ապրանքների գումարը ստանալ, իսկ որոշ սուպերմարկետներ ամիսներով «քցում» են: Օրենքով նախատեսված ի՞նչ ձևեր կա գումար ստանալու, կամ կա՞ ժամկետ հաշիվ ապրանքագրի վճարման համար: Նախապես շնորհակալ եմ։
Առևտրի և ծառայությունների մասին օրենք և Մրցակցության պաշտպանության օրենք․․․․․
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՈՒԺԵՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․․․․․․
Հոդված 15.12.Առևտրային ցանցին մատակարարված ապրանքների համար վճարման պայմանները և կարգը
1. Առևտրային ցանցը մատակարարին վճարումը կատարում է ոչ ուշ, քան՝
1) սննդամթերքի համար՝ 30 օրվա ընթացքում.
2) ոչ պարենային ապրանքների համար՝ 60 օրվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետների հաշվարկն սկսվում է օրենքով և պայմանագրով սահմանված կարգով մատակարարված ապրանքի ընդունման և մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման պահից:
3. Կողմերի գրավոր համաձայնությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսվածից վճարման ավելի սեղմ ժամկետներ:
պետք է բանակցեք ու վճարման ժամկետներից ելնելով ֆինանսական պլանավորում անեք
Պետք է գալ համաձայնության, “հարմարվել”, կամ չաշխատել տվյալ կազմակերպությունների հետ։
Պետք է համաձայնության գաք, որ տվյալ ժամկետներում վճարեն կամ նոտարի օգնությամբ վճարման գործընթացը սկսել։