Գնման ակտի ձև

Մանուշ.

Ես ՍՊԸ-ի սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ ինձ օգնեք: Իմ հարցը հետևյալն է`
1.Շուկա և ՍՊԸ հարաբերությունը ի՞նչ օրենքներով է կարգավորվում:
2.Շուկայից գնումներ կատարելու դեպքում անհրաժեշտ ձևակերպումներ և համապատասխան փաստաթղթերի ձևեր (շուկայից գնման ակտի ձև և այլն) շտապ ուղարկեք այս էլ.հասցեով` Jujevan.gughapetaran շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
15 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Եթե շուկա և ՍՊԸ հարաբերություններ ասելով ի նկատի ունես գնման ակտը, ապա դա կարգավորվում է շահութահարկի 19-րդ հոդվածի “գ” ենթակետով, որում տրված է, որ առանց ծախս հիմնավորող փաստաթղթի, այսինքն` գնման ակտով, կարող ես կատարել ձեռքբերում ամսվա կտրվածքով մինչև 3 մլն դրամ, իսկ միանվագ գործարքի ժամանակ մինչև 300 000 դրամը: Գնման ակտով ձեռքբերվող ապրանքից պահում ես 11 տոկոս եկամտահարկ: Ասենք, եթե դու հաշվապահորեն ձևակերպել ես, որ շուկայից գնված ապրանքի գինը եղել է 100 000 դրամ, ուրեմն այս գումարից պետք է պահես 11 000 եկամտահարկ, իսկ վճարման ենթակա գումարը ցույց տաս 89 000 դրամ, սակայն այդ 11 000 տրված եկամտահարկը ևս ներառվում է ապրանքի ինքարժեքի մեջ: Հաշվապահորեն ձևակերպումները հետևյալն են.
դեբետ 216 կրեդիտ 528 89,000
դեբետ 216 կրեդիտ 5242 11,000
դեբետ 528 կրեդիտ 251 89,000

Գնման ակտի օրինակը չեմ կարողանում ուղարկել էլ. փոստիդ, ասում է` սխալ է:

Աղավնի

Անչափ շնորհակալ եմ, Արսեն, եթե էլի կարևոր բան կա, որ ինձ պետք կգա, խնդրում եմ կիսվեք:

Արսեն

Եթե էլի հարցեր ունենաս, կարող ես գրել khorhrdatu շնիկ mail.ru կամ artashesyana շնիկ mail.ru

Գոհար

Շուկայից ձեռք բերման դեպքում եկամտահարկի գումարը ձեռք բերված ապրանքի գումարից չի նվազեցվում, նվազեցում կատարվում է միայն այն դեպքում, երբ հայտնի է դիմացի կողմի (ֆիզիկական անձի) անձնագրային տվյալները, այն էլ 10% -ի չափով: Շուկայից գնման դեպքում տրվում են հետևյալ ձևակերպումները.
դտ.216 կտ.521 100000
դտ.216 կտ.524 11000
դտ.521 կտ.251կամ 252կամ 228 100000
դտ.524 կտ. 251կամ 252. 11000

Արսեն

Գոհար ջան, բայց ով է նվազեցնում, եթե ապրանքի գինը շուկայում 100.000 դրամ արժե, ուրեմն ես պետք է եկամտահարկը պահեմ այդ 100.000 դրամից, իսկ եթե այդ 100.000 դրամից պահեմ 11 տոկոս, ապա կմնա 89.000 դրամ: Քո ասած տարբերակում ապրանքի գինը շուկայում դառնում է 111.000 դրամ, դա շատ, շատ շատ սխալ է: Եկամտահարկը պահում են դիմացի կողմին վճարվելիք գումարի մեջից, այլ ոչ թե եկամտից հաշվում են 11 տոկոս ու տալիս են այդ եկամուտը, իսկ եկամտահարկն էլ առանձին: Աշխատավարձից եկամտահարկը ոնց ես պահում: Եթե քեզ մոտ տենց ես արել, շատ, շատ, շատ, սխալ է:
artashesyana շնիկ mail.ru

Գոհար

Արսեն ջան, պետք է տարբերել շուկան ֆիզիկական անձից, շուկայից ձեռք բերման ժամանակ, քանի որ հայտնի չի դիմացի կողմը (շուկան մարդ չի ումից կարող ես եկամտահարկ պահես), եկամտահարկ վճարում է գնորդ կազմակերպությունը 11% ի չափով, իսկ եթե կան տվյալները այն մարդու, ումից ապրանք ես գնել, այդ դեպքում արդեն 10% եկամտահարկ պահում ես ֆիզիկական անձից, դու միջնորդ ես հանդիսանում պետության և ֆիզիկական անձի միջև, ինչպես նաև աշխատակիցներիդ և պետության միջև:

Գևորգ

Հարգելիներս իմ կարծիքով երկուսիդ ձևակերպումներն էլ ճիշտ չեն:
Նախ նայենք Ձերը, Արսեն, 528 – ում պարտավորությունը 89 000 դա վճարում ենք մատակարարին մնացած 11 000 պետ. բյուջե, բայց չէ որ մենք փաստացի վճարել ենք 100 000 մատակարարին:
Հիմա Ձերը, հարգելի Գոհար, ինչպես նկատեց Արսենը, ապրանքի արժեքը դառնում է 216 – 111 000, ինչը այդպես չէ, քանի որ փաստացի ապրանքը մենք ձեռք ենք բերել 100 000-ով:
Իմ կարծիքով ճիշտ տարբերակը կլինի հետևյալ կերպ`
ԴՏ 228 ԿՏ 251 – 100 000
ԴՏ 216 ԿՏ 228 – 100 000
ԴՏ 713 ԿՏ 524 – 11 000

Ինեսա

Արսեն ջան, կներեք, բայց դուք սխալ եք: Թեկուզ վերցնենք աշխատավարձի եկամտահարկը, չէ՞ որ, եթե առձերն աշխատողին տրամադրում ես օրինակ 100000 դրամ, ապա աշխատողի աշխատավարձի ծախսը դա 100000 դրամը չէ, այլ այդ գումարը գումարած 3% + եկամտահարկը և + Գործատուի սոց. վճարը: Նույնն էլ վերաբերվում է շուկայից գնված ապրանքին, դու առձեռն տալիս ես 100000 դրամ, բայց քո ծախսը դա 100000 + 11000 (100000*11%), այսինքն 111000 դրամ:

ardan1957

Հարգելի Արսեն,տես “Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին” հրահանգի 26 կետի օրինակ 20-ը`
“Oրինակ 20. Կազմակերպությունը 2011թ. փետրվարի 18-ին շուկայում առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք է բերել ապրանք, որի դիմաց վճարել է 20,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ և պարտավոր է հաշվարկել եկամտահարկ գնված ապրանքի արժեքից 11% դրույքաչափով (20,0×11%=2,2 հազ. դրամ), որը վճարվում է պետական բյուջե մինչև 20.03.2011թ. (ներառյալ):”
Բացի դրանից, ինչու՞ ես օգտագործում 528 հաշիվը, այդ հաշիվը նախատեսված է միայն ժամանակաշրջանի վերջում կրեդիտորական պատքը 228-ից տեղափոխելու համար: Տես հաշվային պլանը:

Արսեն

ardan1957, այո, 20.000 դրամից հաշվարկում ես 11 տոկոս, ոչ ոք բան չասեց, բայց հաշվապահորեն ցույց ես տալիս, որ արդեն վաճառողին վճարել ես 20.000 հանած հաշվածդ 11 տոկոսը: Իսկ հաշվածդ 2200 դրամը վճարում ես պետ բյուջե: Իսկ եթե 20.000 հաշվես 11 տոկոս և վաճառողին հաշվապահորեն ցույց տաս, որ վճարել ես 20.000 դրամ, ապա կստացվի, որ ապրնքի արժեքը եղել է ավելի բարձր 22.200 դրամ, իսկ դրանից 11 տոկոս եկամտահարկը կազմում է 2442, ուրեմն կստացվի, որ դու եկամտահարկ ես թաքցրել, ardan1957, ուշադիր եղիր: Ո՞վ ասեց, որ 528 նախատեսված է դրա համար, ինչու՞ ես արհեստականորեն սահմանափակում 528-ի կրառումը, իսկ եթե իմ հաշվետու անձը գնացել է շուկա ու մոտը գումար չի եղել, ու ինքն էլ իր գրպանից է վճարել, բա այդ դեպքում ինչպե՞ս ձևակերպեմ:

Արսեն

ardan1957, դու չես ըմբռնել եկամտահարկի գաղափարը, եկամտահարկը հաշվարկում և պահում են վճարվելիք եկամտից, այլ ոչ թե հաշվարկում են վճարվելիք եկամտից ու վճարվելիք եկամտից առանց հանելու պահում են, ինչ է ստացվում, որ եկամտահարկը կազմակերպությունը վճարում է իր գրպանից: Դա եկամտահարկի գաղափարին հակասում է: Բա աշխատավարձից որ եկամտահարկ ես հաշվարկում, աշխատակցի ԱՎՈՒՄ-ը ինչու՞ ես այդ գումարի չափով նվազեցնում: Սխալ ես:

ardan1957

Արսեն, “Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին” հրահանգի 26 կետի օրինակ 20-ում պարզ գրված է “ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ԱՊՐԱՆՔ, ՈՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԵԼ Է 20,0 հազ. դրամ”: ՈՐԻ ԴԻՄԱՑ, այսինքն ԱՊՐԱՆՔԻ ԴԻՄԱՑ: Անհասկանալի՞ է: Այս դեպքում ոչինչով չեմ կարող օգնել:
528 հաշվի վերաբերյալ. “Ո՞վ ասեց” – ուշադիր ուսումնասիրեք հաշվային պլանը և, հնարավոր է, որ այդպիսի հարցեր էլ ձեր մոտ չառաջանան: Հաշվարկներ հաշվետու անձանց հետ վարվում են 228 հաշվում, անկախ նրանից` իր գրպանից, թե իր բարեկամի գրպանից է վճարել: 228 հաշվում է շարժը երևում, այլ ոչ թե 528 ում: Հաշվետու ժամանակաշրջանի վերջում կրեդիտորական մնացորդը ձևակերպվում է` այդ մնացորդը տեղափոխելով 228 հաշվից 528 հաշվին: 528 հաշվի իմաստը` զուտ ֆինանսական հաշվետվության կազմելու հարմարություն է:

ardan1957

Արսեն, հիմնավորելու համար կարող եմ ավելացնել, որ շուկայից ձեռք բերումը տարբերվում է մնացած դեպքերից: Տես “Եկամատահարկի մասին” օրենքի 21 հոդվածի 1 կետի “ա” և “բ” ենթակետերը: “ա” ենթակետում գրված է “վճարված եկամուտի գումարի նկատմամբ”, իսկ “բ” ենթակետում գրված է “մյուս բոլոր դեպքերում …հաշվարկված հարկվող եկամտից”:

Ինեսա

Հարգելի ardan1957, եթե խնդրեմ, չե՞ք ասի Ձեր էլ. հասցեն:

ardan1957

Ինչու՞ չէ, Ինեսա: Իմ էլ. հասցեն `
ardan1957 շնիկ gmail.com