Գյուղատնտեսական կոոպերատիվը անհատույց ստացել է տրակտոր

Արփինե.

Բարև ձեզ: Գյուղատնտեսական կոոպերատիվը անհատույց ստացել է տրակտոր «Կանաչ գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում։ Կազմվել է հանձնման-ընդունման ակտ տնօրենի անունով, սակայն նշված չէ կազմակերպության անվանումը։ Խնդրում եմ ուղղորդել՝ ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս հաստատել հիմնական միջոցի գրանցումը կազմակերպության անունով, որը նաև հիմք կհանդիսանա բանկի համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Իսկ էլեկտրոնային հաշվարկային փաստաթու՞ղթ էլ դուրս չի գրվել որպես հիմք: Կազմակերպության անվանումը պարտադիր վավերապայման է, այդ դեպքում ինչպե՞ս է ճշտվելու, թե որ կազմակերպության տնօրենն է ստացել գույքը: Կամ թող նոր ուղղված հանձնման-ընդունման ակտ տան:

marieta

ՀԾ-հաշվապահ ծրագրով ներառում եք հիմնական մաշվող միջոցների մեջ, հանում եք համապատասխան քաղվածքը և ներկայացնում բանկ։

Marine Gh

Միակ տարբերակը նոր հանձնման-ընդունման ակտ կազմելն է նվիրող կազմակերպության հետ: Չեմ կարծում՝ ՀԾ-ով կաշխատի գյուղատնտեսական կոոպերատիվը:

Արփինե

Կազմակերպությունը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է, և չի կազմվում նույնիսկ հաշվապահական հաշվեկշիռ։ Հաշվապահությունը չի վարվում ծրագրով։ Բանկի համար որպես կազմակերպությանը պատկանող գույքի փաստաթուղթ կարո՞ղ է հիմք հանդիսանալ հանձնման-ընդունման ակտը կազմակերպության անվանմամբ արդեն:

Karine

Պետք է կազմվի նոր հանձնման-ընդունման ակտ կոոպերատիվի անունով՝ ի դեմս տնօրենի։

Gor

Իսկ տրակտորը պետական գրանցում չի ստացե՞լ: Իմ իմանալով պետք է պետական գրանցում ստանա, համարանիշ հանվի, և դրանք պետք է կատարվեն նվիրատվության պայմանագրի և հանձնման ընդունման ակտի հիման վրա, որտեղ պետք է հստակ երևան հանձնողը և ընդունողը: