Արմինե․
Բարև Ձեզ: Գիշերային հերթափոխի համար բուժզննում անցնելու համար գործատուն աշխատողին ուղեգի՞ր պետք է տա: Եվ խնդրում եմ հուշեք՝ որտեղի՞ց հստակ ինֆորմացիա վերցնեմ կաթսայատան աշխատողներին ներկայացվող պահանջների վերաբերյալ: Գազի գրասենյակից թույլտվությու՞ն է պետք։
Հնարավոր է ձեր կաթսայատան աշխատողների աշխատանքը վնասակար աշխտանքների ցանկում է, նայեք 15 հուլիսի 2004 թվականի N 1089-Ն որոշումը։
Շնորհակալ եմ
Պետք է ունենա համապատասխան կրթություն (պահանջեք դիպլոմը): Եթե գազի գրասենյակումէ աշխատել, ուրեմն՝ թույլտվություն:
Շնորհակալություն
Ինձ աշխատողներին բուժզննման ուղարկելու ուղեգրի ձև է պետք: Կհուշե՞ք՝ ի՞նչ աղբյուրից գտնել:
Իմ կարծիքով երբ բուժհաստատության հետ պայմանագիր կկնքեք, իրենք ձեզ բլանկները կտան, 27 մարտի 2003 թվականի N 347-Ն Պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննություն անցկացվում է օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության սույն որոշման N 2 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան բժշկական օգնության և սպասարկման որևէ տեսակի լիցենզիայի բացակայության դեպքում համապատասխան բժշկական օգնությունը և սպասարկումն (ներառյալ լաբորատոր-գործիքային հետազոտությունները) իրականացվում է օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից` պայմանագրային հիմունքներով: