Նիկա․
Բարև Ձեզ։ Եթե գինեգործությամբ զբաղվելու համար ընտրել ենք միկրոձեռնարկատիրության դաշտը, բայց դեռ չենք արտադրում գինին, ու հավանաբար վաճառք էլ չի լինի դեռ, տվյալ պարագայում ակցիզային հարկի ու դրոշմանիշային վճարի պարտավորություններ առաջանու՞մ են, թե՞ ոչ։ Ամսական կտրվածքով ի՞նչ հաշվետվություններ է պետք ուղարկել։
ակցիզային հարկի պարտավորություններ առաջանում են, երբ վաճառք սկսեք, ակցիզային հարկի ու ԱԱՀ միասնական հաշվարկը ներկայացվում է ամսեկան, դուք միայն ակցիզայինի մասը լրացրած պետք է ներկայացնեք, քանի չեք անցել ԱԱՀ-ի,
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում
ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.2) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից.
3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:
3. Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի շրջանակներում եկամուտների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:
դրոշմանիշային վճարի պարտավորությունները միկրոյի դեպքում կան, դա ընդհանուր է,
Քանի դեռ վաճառք չկա՝ ակցիզային հարկի ու դրոշմանիշային վճարի պարտավորություններ չեն առաջանում։ Ամսական կտրվածքով պետք է ուղարկել ակցիզային հարկի ու ԱԱՀ միասնական հաշվարկ՝ ձեր նշած պարագայում զրոյական։